|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայում ամենահայտնի երգչուհիներից Բյուլենթ Էրսոյը, ով տարիներ առաջ սեռափոխվել էր, քննադատել է աշխարահռչակ և վերջերս Ստամբուլում համերգով հանդես եկած երգչուհի Լեդի Գագային:
Ըստ T24-ի՝ արտառոց զգեստներով, մազերով, եղունգներով և թանկարժեք զարդերով Գագայից հետ չմնացող Էրսոյին նմանեցրել են Լեդի Գագային, ով չի համաձայնել այդ մտքի հետ` ասելով. «Ես 15 տարի է` եղունգներս այսպես եմ ներկում: Նա դեռ 13 տարեկան էր այդ ժամանակ: Տունտունիկ էր խաղում: Ոչ թե ես եմ նրան նման, այլ նա՝ ինձ»: Ապա հավելել է. «Պետք է սահմանի մեջ մնալ և օրենքները չխախտել: Եթե եվրոպականացվելը սա է, ես՝ անձամբ, ցանկություն չունեմ նման եվրոպացի լինելու»:
Նշենք, որ Բյուլենթ Էրսոյը Թուրքիայում համարվում է լավագույն երգչուհիներից մեկը, առավել ևս՝ պետական մակարդակով:
Ստորև ներկայացնում ենք Էրսոյի հին և նոր լուսանկարները:





