կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-12 13:30
Քաղաքական

ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն դեռ հստակ չեն կողմնորոշվել կուտակայինի վերաբերյալ կառավարության նախագծի հարցում

ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն դեռ հստակ չեն կողմնորոշվել կուտակայինի վերաբերյալ կառավարության նախագծի հարցում

ԱԺ նիստում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, խոսելով օրակարգի ընդհատված հարցի` կուտակային օրենքի մասին, նշեց, որ հարցերի հարց է`  պարտադիրը պետք է մնա՞, թե՞ ոչ:

 

«Օր առաջ պետք է ընդունել օրենք, որն ընդունելի կլինի հազարավոր քաղաքացիների կողմից, որոնք սպասում են, որ պարտադիր բաղադրիչը վերացվի և դառնա կամավոր: Թե չէ ստացվում է ձիու և շոգեքարշի պատմությունը»,- ասաց ՕԵԿ-ական պատգամավորը:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծիք հայտնեց, որ կառավարությունը հայտնվել է դժվար իրավիճակում, որովհետև կառավարությունը ֆոնդերին ուզում է ցույց տալ, որ կուտակային համակարգն աշխատում է, իսկ ժողովրդին` որ պարտադիրը չկա:

 

«ԲՀԿ-ի դիրքորոշումը կախված կլինի քաղաքական գնահատականներից: Իհարկե, դրական է, որ կառավարությունը փորձում է աշխատել քաղաքական ուժերի հետ, բայց այդ համագործակցությունը չպետք է տեխնիկական լինի, այլ պետք է լինի նաև քաղաքական կուրսի փոփոխություն»,- ասաց պատգամավորը: