|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Թեեւ ՀՀԿ-ն նախօրոք խոստումներ էր տվել եւ անկարկել, որ չի տապալի խորհրդարանական չորս ուժերի կողմից հրավիրվող արտահերթ նիստը, բայց, ինչպես միշտ, խոստմանը տեր չկանգնեց:
Հիշեցնենք, որ այսօրվա արտահերթ նիստում պետք է քննարկվեր կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելու հարցը:
Պարզվում է` խոստումը դրժելու որոշման մասին ՀՀԿ-ն ոչ բոլորին է «լայեղ» արել երեկ կամ գոնե այսօր տեղյակ պահել: Արդյունքում` զավեշտալի դեպք է գրանցվել: Մինչեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական չորս խմբակցություններին տեղեկացնում էր, որ ՀՀԿ-ի կողմից գրություն է ստացել, համաձայն որի` խմբակցությունը նպատակահարմար չի համարում մասնակցել արտահերթ նիստին և այն բոյկոտում է, նիստերի դահլիճ են մտնում մի քանի ՕԵԿ-ական պատգամավորներ եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Փաստորեն, ՀՀԿ-ն նրանց տեղյակ չի պահել բոյկոտի մասին: Սակայն ՕԵԿ-ականներն ու Հայկ Բաբուխանյանը արագ կողմնորոշվում են ու դուրս գալիս դահլիճից: