| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունում տեղի ունեցավ ԲՀԿ-ՕԵԿ հանդիպումը: Օրակարգի հիմնական հարցը, որով ՕԵԿ-ը դիմել էր ԲՀԿ-ին հանդիպման համար, Ընտրական օրենսգրքի բարելավմանն ու 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն էր վերաբերում:
Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Գաղտնիք չէ, որ դա ԲՀԿ հիմնարար սկզբունքային դրույթներից մեկն է եղել, ինչպես նաև քառյակի` երեկ հրապարակած 12 կետերի մեջ ևս առկա է, այնպես որ` այս հարցում մեր մոտեցումները նույնական են»:
Նրա խոսքով` բոլոր այն հարցերում, որտեղ կտեսնեն համագործակցության եզրեր ՕԵԿ-ի հետ, խմբակցությունը պատրաստ է համագործակցության: Պատգամավորը նաև հիշեցրեց, որ բազմիցս այդ մասին խոսել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` որ երկիրը կանգնած է այնպիսի լրջագույն մարտահրավերների առջև, որ մեկ կուսակցություն չի կարող այդ խնդիրները կարգավորել, և անհրաժեշտ է հասարակական-քաղաքական համախմբում:
Ինչ վերաբերում է այլ հարցերի քննարկմանը, մասնավորապես` քառյակի ֆորմատում ՕԵԿ-ի ներգրավմանը, Ն.Զոհրաբյանը տեղեկացրեց, որ նման հարցեր չեն քննարկվել: «Այսօր քննարկել ենք ընդհանուր եզրեր գտնելու դեպքում տարբեր հարցերի շուրջ համագործակցելու հնարավորությունը: Սա նորմալ, աշխատանքային մոտեցում է: Եվ կարծում եմ, որ քառյակն իր աշխատաոճով նոր մշակույթ բերեց կուսակցությունների հարաբերությունների դաշտ, և հենց այսպիսին պետք է լինեն քաղաքական հարաբերությունները՝ կարող ես տարբեր հարցերի վերաբերյալ ունենալ տարբեր տարաձայնություններ, բայց որտեղ կան տեսանելի ընդհանրություններ, շատ ավելի լավ է միասնական դիրքորոշումներով հանդես գալ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ ՕԵԿ-ն արդեն հանդիպել է «Ժառանգության» հետ, պայմանավորվածություն կա ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ, կհանդիպեն նաեւ ՀՀԿ-ի հետ: