| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Շատ հետաքրքիր հանդիպում էր. գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հետ մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
«Քննարկվեցին երեք տիպի խնդիրներ, նախեւառաջ` մոտեցումները եւ տեսլականները տվյալ ոլորտի, դատախազության զարգացման հիմնախնդիրները: Երկրորդ խնդիրը` ԱԺ-ի հետ օրենսդրական գործունեության ընթացքում համագործակցության մոտեցումները: Երրորդ խնդիրը` արդարադատության ոլորտում մարդկանց հետ աշխատանքի հիմնահարցերը»,- ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղարը:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ ՕԵԿ-ի դիրքորոշումը պարզ եւ հստակ է բոլորի համար, ինչո՞ւ հանդիպումը շուրջ մեկ ժամ տեւեց, Շահգելդյանը արձագանքեց, որ երկար չէր, նորմալ եւ աշխատանքային քննարկում էր: Հարցին` ՕԵԿ-ը կո՞ղմ, թե՞ դեմ է քվեարկելու, պատասխանեց, որ այդ մասին կհայտարարվի ԱԺ նիստում: