Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կինոռեժիսոր Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ արդեն նկարահանվել է 3 ֆիլմ` Սումգայիթում, Հադրութի շրջանի Տող գյուղում եւ Մարաշում տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին:
«Դրանք կոչվում են կադրեր ֆիլմից, որը բացահայտում է մեր հաղթանակի կոդը: Մենք պետք է մեզ լավ ճանաչենք, եւ մեր թշնամին էլ պետք է մեզ ճանաչի: Կյանքը ցույց տվեց, որ մենք հաղթեցինք»,-ասաց Գ. Հարությունյանը:
Ֆիլմերը կիսահայերեն, կիսառուսերեն են, ինչպես նշեց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը` Ղարաբաղի լեզվով, այսինքն` ինչպես հերոսներն են խոսում: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում ֆիլմերը կթարգմանվեն անգլերեն եւ ռուսերեն, իսկ հունվարի 16-ից արդեն կարող եք 3 ֆիլմերն էլ գտնել ինտերնետում:
Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ սա ընդամենը գործի սկիզբն է: Նրան շատ է դուր եկել Տող գյուղի մասին նկարահանված ֆիլմը երկու դրդապատճառով. ֆիլմում խոսում է հերոս Կոմանդոսը եւ Մելիք-Շահնազարյանն ինքը զենքը ձեռքին մասնակցել է գյուղի ազատագրմանը:
«Մեր վերջին պատերազմական գործողությունները շատ քիչ է ֆիլմերում լուսաբանվել` 20 տարվա ընթացքում ընդամենը 2-3 ֆիլմ. փոխարենն Ադրբեջանը տարեկան 7-8 ֆիլմ է նկարահանում այս թեմատիկայով, եւ քանակը որակ է բերում: Մենք էլ փորձելու ենք փոքր ֆիլմերով, բայց մեծ լսարանով մրցակցել, եւ մեր ասելիքը տեղ հասցնել»,-ասաց քաղաքագետը:
Քաղաքագետ կարծիքով` մենք մեր ցավը սրտում ենք պահում, Ադրբեջանը` հակառակը` ի ցույց աշխարհի ստեր է փչում, բայց ոչ ոք էլ չի գալու մեր հոգու խորքը նայի եւ այնտեղ թաքնվածը տեսնի: