|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Էրդողանի՝ օվալաձեւ կաբինետը լքելուց կարճ ժամանակ անց, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց՝ աջակցում է իրաքա-թուրքական խողովակաշարի վերաբացմանը՝ քրդական նավթը Թուրքիա արտահանելու համար: Այս հոսքը դադարեցվել էր 2023ի մարտին՝ տարաձայնությունների պատճառով, թե ով պետք է եկամուտ ստանա՝ Իրաքը, թե Քրդստանի տարածաշրջանային կառավարոթյունը։ «Ողջունում ենք այն հայտրարությունը, որ Իրաքի կառավարությունը համաձայնության է եկել Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության (ՔՏԿ) եւ միջազգային ընկերությւնների հետ։Այս համաձայնագիրը կամրապնդի ԱՄՆի եւ Իրաքի միջեւ փոխշահավետ տնտեսական գործընկերությունը, կնպաստի ամերիկյան ընկերությունների համար ավելի կայուն ներդրումային միջավայրի ստեղծմանը Իրաքի ողջ տարածքում, կբարձրացնի տարածաշրջանային էներգետիկ անվտանգությունը եւ կամրպնդի Իրաքի ինքնիշխանությունը», - ասվում է հայտարարությունում։
Երբ սեպտեմբերի 25-ին Էրդողանը 2019 թ-ից ի վեր առաջին անգամ այցելեց Սպիտակ տուն, Թրամփը նաեւ պահանջեց, որ նա պատասխանատվություն ստանձնի իր «դրածոների» համար, որոնք այժմ ղեկավարում են Սիրիան Ասադի հեռանալուց հետո: «Ես շատ եմ հարգում այդ մարդուն։ Երբ ինձ վտարեցին կեղծված ընտրոությունների պատճառով – եւ նա ավելի շատ գիտի կեղծված ընտրությունների մասին, քան որեւէ մեկը, երբ ես աքսորվում էի, մենք դեռ ընկերներ էինք: Դա միշտ էլ լավ միջոց է բարեկամությունը ստուգելու համար», - ասել էԹրամփը լրագրողներին՝ խոսելով 2020 ի ընտրություններում իր պարտության մասին։ Սակայն երկու առաջնորդների առջեւ մի շարք գլոբալ խնդիրներ են դրված։ Թուրքիան միջնորդի դեր է խաղում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ՝ հաշվի առնելով Սեւ ծովում իր ռազմավարական դիրքը։
ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի զինված ուժերը թվաքանակով զիջում են միայն ամերիկյան բանակին, սակայն այն ակտիվորեն լոբբինգ է անում աշխարհի ամենաէլիտար կործանիչներից մեկի՝ F-35-ի ձեռքբերման համար: Նա նաեւ բանակցություններ է վարում F-16-ների կամ գոնե դրանց շարժիչների ձեռքբերման շուրջ, որոնք կարող են արտադրվել միայն ԱՄՆ-ում:
Fox News -ին տված հարցազրուցում Էրդողանը հաստատել է` ՀԱՄԱՍ-ին համարում է ոչ թե ահաբեկչական կազմակերպոթյուն, այլ դիմադրության խումբ: Նա նաեւ ասել է` Իսրայելը «ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում»: Թրամփի վարչակազմը կտրականապես համաձայն չէ երկու պնդումների հետ։
Իսկ Սիրիայում, որտեղ հյուսիսում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերը նախկինի պես խնդիր են Թուրքիայի համար, Էրդողանի աջակցությունը ներկայիս նախագահ ահմեդ աշ-շարայի գլխավորած ապստամբական ուժերին փոխել է երկրի դիմագիծն ու զարգացման հետագիծը:Քննադատները նախազգուշացնում են՝ Անկարան կարող է չափազանց մեծ վերահսկողություն ստանալ Դամասկոսի նկատմամբ: «Նրանք ձեր փոխնակ երեխաներն են։Ես կարծում եմ՝ դուք պետք է հպարտանաք դրանով», – ասել Թրամփը Էրդողանին օվալաձեւ աշխատասենյակում՝ տասնյակ լրագրողների ներկյությամբ։ «Ընդունեք դա որպես ընծա։ Դուք արդեն 2000 տարի փորձում եք տիրանալ Սիրիային։ Նա գրավել է Սիրիան, սակայն չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել ... Դա Թուրքիայի հաղթանակն էր», – ասել է Թրամփը՝ դիմելով իր կաբինետի անդամներին եւ դահլիճում ներկա խորհրդականներին: Թրամփը հայտարարել է՝ հենց Էրդողանն է Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի առաջնրդների հետ միասին խնդրել իրեն չեղարկել Սիրիայի նկատմամբ տասնամյակներ շարունակ գործող ԱՄՆ պատժամիջոցները, որպեսզի ավերված պետությունը կարողանա ամեն ինչ մաքուր էջից սկսել։ «Էրդողանը նախկինի պես նյարդայնանում է Սիրիայում Իսրայելի հետ բախումից, եւ նրան պակասում են ռեսուրսներ՝ Սիրիայի վերականգնման եւ կայունացման համար զգալի միջոցներ հատկացնելու համար»: Սեպտեմբերի 25-ին օվալաձեւ աշխատասենյակում լրագրողների առջեւ հակիրճ ելույթում նա ասաց, որ իրենց երկուսին «հաջողվել է մեր հարաբերությունների մակարդակը նոր մակարդակի հասցնել»։ «Մենք այնքան շատ թեմաներ ենք քննարկել, մասնավորապես՝ F-16»: Թուրքիան F-35-ների մշակման կոնսորցիումի հիմնական գործընկերներից մեկն էր եւ պատասխանատու էր որոշ բաղադրիչների արտադրության համար:Ներկայումս ԱՄՆ - ն պահում է 6 F-35 ինքնաթիռ, որոնք կառուցվել են Թուրքիայի համար եւ ամբողջությամբ վճարվել են, սակայն 2019 ից առկախված վիճակում են գտնվում aյն բանից հետո, երբ Թուրքիան հեռացվել է համատեղ արտադրության ծրագրից՝ ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանութաjն համակարգի ձեռքբերումից հետո:«Նա ստեղծել է հսկայական, հզոր բանակ, որն օգտագործում է մեր սարքավորումներից շատերը», – հավելելէ Թրամփը: «Նրանք ցանկանում են գնել F-16, F-35 եւ մեկ այլ բան, մենք նրանց հետ կխոսենք այդ մասին»: Սպիտակ տանը հանդիպումից առաջ Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ից ներկրման որոշ մաքսատուրքերի նվազեցման մասին եւ հայտնել՝ նախատեսում է գնել հարյուրավոր Boeing ինքնաթիռներ եւ Lockheed Martin ինքնաթիռներ: «Կարծում եմ՝ նրան կհաջողվի գնել այն, ինչ կցանկանար գնել։ Մենք պատրաստվում ենք քննարկել Patriot (հրթիռային) համակարգը, որը լավագույն համակարգն է... մենք պատրաստվում ենք քննարկել F-35-ը: Մենք մեծ բիզնես ենք վարում Թուրքիայի հետ։ Նրանք արտադրում են գերազանց արտադրանք: Նրանք գեղեցիկ, գերազանց արտադրանք են արտադրում, դրանք իսկապես ֆանտաստիկ արտադրողներ են, եւ մենք նրանցից շատ բան ենք գնում, իսկ նրանք մեզանից շատ բան են գնում», - ակնարկնել է միլիարդատերը, սակայն այստեղ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Այս տարվա սկզբին Նեթանյահուն անձամբ էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին համոզում Թուրքիային չվաճառել F-35 կործանիչներ, ձեռքերը ծալած չի նստում նաեւ հունական լոբբին Կապիտոլիումի բլրի վրա: Դատելով Թրամփի խուսափողական մեկնաբանություններից եւ Էրդողանի գրեթե լիակատար լռությունից՝ մարտական ինքնաթիռների թեման մնացել է անորոշ վիճակում։
Էրդողանը Թրամփի հետ հանդիպման ժամանակ խնդրել է, որ Միացյալ Նահանգները փոխեն զենքի վաճառքի բազմամիլիարդանոց գործարքի պայմանները: Փոփոխությունների էությունը՝ F-16 կործանիչների եւ հրթիռների փոխարեն Թուրքիան ցանկանում է ռեակտիվ շարժիչներ ձեռք բերել, գրում է Ռագըփ Սոյլուն՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ զրուցակիցներին:
Անցյալ տարի Անկարան կրճատեց F-16-ի գնման նախնական պլանը՝ հրաժարվելով արդիականացման 79 հավաքածուից եւ փոխարենը որոշելով ձեռք բերել 40 F-16 Viper կործանիչներ՝ ուղեկցող զինամթերքով: Դա գործարքի ընդհանուր արժեքը նվազեցրել է 23 միլիարդ դոլարից մինչեւ 7 միլիարդ դոլար:Այժմ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ պնդում են հետագա փոփոխությունների մասին, ընդհուպ մինչեւ F-16-ների եւ զինամթերքի մի մասի պլանավորված գնումից հրաժարվելը: Փոխարենը, Թուրքիան առաջնհերթություն է տալու սեփական արտադրության իր հինգերորդ սերնդի Kaan կործանիչում ներդրումներին՝ այդ գործարքն օգտագործելով ինքնաթիռի համար շարժիչներ ձեռք բերելու եւ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող F-35 ծրագրին հնարավոր վերադարձին նախապատրաստվելու համար:
2024 թ-ի սկզբին ԱՄՆ կառավարության կողմից նախնական գործարքի հաստատումից ի վեր Թուրքիայի պաշտպանոթյան եւ անվտանգության ղեկավարությւնում տարաձայնություններ են առաջացել այն հարցում, թե ինչպես ավելի լավ փոխարինել ծերացող F-16 կործանիչները: 2019 թ-ին F-35 ծրագրից Անկարայի բացառումը ռուսական արտադրությն Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումից հետո Անկարային կանգնեցրել է առաջիկա տարիներին կործանիչների սուր պակասի հեռանկարի առաջ:Չնայած Թուրքիայի ռազմաօդային ուժերը պատրաստակամություն են հայտնել ձեռք բերել ցանկացած մատչելի ինքնաթիռ, այդ թվում՝ F-16, Eurofighter կամ F-35՝ Թուրքիայի պաշտպանական գնումների գլխավոր մարմինը եւ ներքին հիմնական արտդրողները կարծում են, որ Անկարան պետք է ավելի ընտրողական լինի:Այս տեսակետի կողմնակիցները հանդես են գալիս թուրքական F-16 կործանիչների գոյություն ունեցող նավատորմի արդիականացման օգտին՝ օգտագործելով արագ զարգացող տեղական տեխնոլոգիաներ՝ խուսափելով թանկարժեք «ժամանակավոր» լուծումներից, քանի դեռ Kaan-ը չի ընդունվել:Թուրքական կոնսորցիումը նախատեսում է առաջին Kaan ինքնաթիռները մատակարարել մինչեւ 2028 թ-ի վերջ, չնայած շատ վերլուծաբաններ կարծում են, որ մատակարարումները կարող են սկսվել մինչեւ 2030ը: «F-16-ների վրա միլիարդներ ծախսելու փոխարեն, Անկարայում ոմանք պնդում են, որ այդ միջոցները կարելի էր ուղղել F-16 շարժիչների գնմանը, որոնք համատեղելի են Kaan -ի հետ», - հայտնել է քննարկման ընթացքին ծանոթ աղբյուրը:Առաջին Kaan ինքնաթիռը հագեցած կլինի General Electric ընկերության F110 շարժիչներով, ինչպես F-16-ում, չնայած Թուրքիան, ի վերջո, նախատեսում է մշակել շարժիչի սեփական մոդելը 2030-ականներին մատակարարումների համար: Որոշ պաշտոնյաներ վախենում են նաեւ այն սահմանափկումներից, որոնք կարող են կապված լինել ԱՄՆ-ից F-16-ների մատակարման հետ, քանի որ Վաշինգտոնը կարող է Անկարային արգելել օգտագործել սեփական սպառազինությունը:
Ըստ ամենայնի, նկատի ունենալով «Բոինգների» մատակարարման խոշոր պայմանագիրը, կողմերը պայմանավորվել են ռազմատեխնիկական համագործակցության հենց այդ տարբերակի շուրջ։ Դա Թրամփին թույլ կտա հեռու մնալ Անկարային նոր ռազմական ինքնաթիռներ վաճառելու վերաբերյալ քննադատությունից։ Համենայնդեպս, կողմերն այդ տարբերակն առաջ են քաշել։
Վերջին տարիներին Թուրքիան մեծ հաջողությունների է հասել սեփական սպառազինության համակարգերի մշակման գործում՝ թեւավոր հրթիռներից մինչեւ կառավարվող զինամթերք, որոնք կարող են օգտագործվել կործանիչների հետ զուգակցված:Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը անցյալ տարվա նոյեմբերին հաստատել էր՝ Անկարան արդեն 1,4 մլրդ դոլարի կանխավճար է կատարել F-16-ի համար: Սակայն այլ պաշտոնյաներ պնդում են` Թուրքիան առաջին հերթին պետք է վերադառնա F-35 ծրագրին, ինչը կարող է անմիջապես մեծացնել կործանիչների արտադրության ոլորտում նրա ներուժը:
Ի տարբերություն F-16-ների կամ Eurofighter կործանիչների, որոնց արտարությունը տարիներ շարունակ հետաձգվում է, վեց F-35-ները, որոնք ի սկզբանե կառուցվել են Թուրքիայի համար, պահվում են պահեստներում եւ կարող են արագ փոխանցվել, եթե Անկարան կրկին ընդւնվի ծրագրի մեջ: Գյուլերը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան ի վերջո մտադիր է ձեռք բերել 40 Ֆ-35 կործանիչներ: Սակայն Ֆ-16-ների մատակարարման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու Թուրքիայի փոփոխվող պահանջները անհանգստություն են առաջացրել ԱՄՆ-ի վարչակազմում:Վաշինգտոնի աղբյուրը հայտնել է` Պենտագոնը պնդում է, որ չվերսկսի Ֆ-35-ների քննարկումը, քանի դեռ չի կնքվել Ֆ-16-ների վերաբերյալ համաձայնագիրը: Աղբյուրը նշում է` քիչ հավանական է, որ ԱՄՆ-ը համաձայնի Ֆ-16-ի փոխարեն ռեակտիվ շարժիչներ վաճառել, քանի որ դա փակ գործարք է: Կասկած հայտնենք դրանում։
Թուրքիայի հավանական վերադարձը Ֆ-35 ծրագրին ռազմավարական նշանակություն ունի նաեւ Արեւելյան Միջերկրական ծովում ուժերի հավասարակշռության համատեքստում: Հունաստանը պետք է ստանա իր առաջին F-35-ները 2028 թ-ին, mինչդեռ Թուրքիայի ծերացող F-16 նավատորմը շարունակում է խնդիրներ առաջացնել շահագործման ընթացքում: Սակայն տարածաշրջանային խաղացողները, առաջին հերթին Իսրայելը, ինչպես նաեւ Հունաստանը, լոբբինգ են անում Վաշինգտոնում վաճառքի արգելքի դեմ։ Իսրայելն արդեն վաղուց փաստացի վետո է դնում ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արեւելքի երկրներին զենք վաճառելու վրա՝ իր որակյալ ռազմական գերազանցությունը պահպանելու համար:
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի