|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Hraparak.am-ի հետ զրույցում Գորիսի պետական և գյուղատնտեսական քոլեջների միավորմանն ու դասադուլին է անդրադարձել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի (ակադեմիական քաղաքի «կառուցումից» հետո հայտնի որպես Ժաննա Շինարար) խորհրդական Արտաշես Թորոսյանը:
Խորհրդականի անտրամբանական պատասխաններին չենք անդրադառնա, սակայն նշենք մի դրվագ:
Ըստ Թորոսյանի՝ քոլեջների միավորմամբ զբաղում է նախարարության հանրակրթության վարչությունը:
Yerkir.am-ը պարզեց, որ իրականանում հանրակրթության վարչությունը որևէ կապ չունի քոլեջների միավորման հետ: Դրանով զբաղվում է մասնագիտական կրթության և ուսուցման վարչությունը:
Ուղղակի զավեշտ է, երբ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը չի տարբերում վարչություններն ու գործառույթները: Ուստի ժամանակն է ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննային տեղափոխել իրեն հարազատ ոլորտ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում: