|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ վարչության արդյունքները շարունակում են քննարկվել իշխող թիմում, ասում են՝ երդվյալ ՔՊ-ականները հատկապես ծանր են տարել Արմեն Խաչատրյանի հաղթանակը, նոր վարչության անդամ դառնալը։
Խաչատրյանը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին երկար ժամանակ ոստիկանության բարձր պաշտոններ է զբաղեցրել, այլ կերպ ասած՝ նախկին կրոնափոխներից է, բայց, փաստորեն, այսօր դառնում է ՔՊ ղեկավար կազմի ներկայացուցիչ։
Մեզ պատմեցին, որ այդ փաստը հատկապես ցավագին են ընդունել մարզի ՔՊ-ականները, Մարինա Ղազարյանը, Դավիթ Դանիելյանը եւ այլք, անգամ մեղմորեն Խաչատրյանին զգուշացրել են, որ մարզի վերաբերյալ կարեւոր որոշումներ ընդունելուց առաջ ոչ թե իր կարծիքն է որոշիչ դառնալու, այլ՝ բոլոր կուսակցականների։ Ի դեպ, օրերս տեղի է ունեցել Խաչատրյանի դստեր հարսանիքը, որին մասնակցել է իշխանական էլիտան։