Փոխարժեքներ
09 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.55 |
EUR | ⚊ | € 444.45 |
RUB | ⚊ | ₽ 4.6944 |
GBP | ⚊ | £ 511.24 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
«...Երբ 2022 թ-ին հասկացանք, որ ՀԱՊԿ-ը չի կատարել, չի կատարում եւ չի կատարելու իր պարտավորությունները մեր նկատմամբ, յադ պահին մենք անկախացանք, որովհետեւ հասկացանք՝ միայն մեզ վրա կարող ենք հույս դնել», - ասում է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով` ՀԱՊԿ անվտանգության համակարգը «դարձել էփուչիկ»։ Սա ընդամենը գործիք է, որ թույլ չտա, որ մեր պետությունը կայանա։ 2020 թ-ին մենք այդ ամենը դեռ չէինք հասկանում», - շարունակել է դա, իր սովորության համաձայն, զրպարտություններ տարածելով, ձգտելով հանրության ուշադրությունը շեղել բանակցային գործընթացի տորպեդահարման գործում սեփական դերից, որին հաջորդել է 2020 թ-ի «44-օրյա պատերազմում» «ծրագրված պարտությունը» եւ 2023 թ-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վերջնական հանձնումը։
Ավելի վաղ` 2024 թ-ի փետրվարին, վարչապետը հայտարարել էր ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության «սառեցման» մասին։ Նույն թվականի մայիսին Հայաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրեց՝ երկիրը չի մասնակցի կազմակեպության աշխատանքների ֆինանսավորմանը` պատճառաբանելով, որ ՀԱՊԿ-ը «պատշաճ կերպով» չի արձագանքել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին եւ, պարզվում է, «անտարբեր է եղել» Հայաստանի պաշտպանութայն նկատմամբ։Երեւանը ՀԱՊԿ անդամներից պահանջում էր հանդես գալ Բաքվի գործողությունների վերաբերյալ հայտարարոթյուններով (այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի շփումները ընդգծված վստահելի եւ ոչ ֆորմալ բնույթ են կրում, ինչի հերթական հաստատումը վերջերս երեւան եկավ Կոպենհագենում)։ Այն ժամանակ փոխարտգործնախարար վահանչո կոստանյանը հայտարարեց՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու «վերջնական որոշում կկայացնի», եթե իրավիճակը չփոխվի։ Սակայն ՀԱՊԿ-ին հակամրտության մեջ «ներքաշելու» փորձերը նախ հայ-ադրբեջանական սահմանին (2020 թ-ի ամռան տավուշյան իրադարձությունները), ապա նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա պատերազմի մեջ, հաջողությամբ չպսակվեցին։
Հատկանշական է՝ Նիկոլ Փաշինյանի հիշյալ հայտարությանը ընդառաջ հայկական դիվանագիտության ղեկավար արաբաթը սեպտեմբերի 30-ին ՆԱՏՕ-ի հետ Հանրապետության փոխգործակցության ընդլայնման հնարավորությւնները քննարկել է Այլանսի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ:Բանակցությունները կայացել են անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի Վարշավյան համաժողովի շրջանակներում։ «Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները` ընդգծելով փոխադարձ շահագրգռվածությունը համագործակցության առավել հավակնոտ օրակարգի ձեւավորման հարցում», - ասված է պաշտոնական լակոնիկ հաղորդագրոթյան մեջ: Նշվել է՝ կողմերը «գոհունակություն են հայտնել ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների սեպտեմբերյան այցի արդյունքների, ինչպես նաեւ Այլանսի խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության կապակցությամբ»:
Eagle Partner 25 զորավարժություններին եւ այլ ուսումնամարզական միջոցառումներին մասնակցելու համար Եվրոպայում Պենտագոնի բազաներից Հայաստան են տեղափոխվել ռազմական տեխնիկա եւ անձնակազմ*:
Երեւանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ գործում է 2005 թ-ի դեկտեմբերին ստորագրված Անհատական գործընկերության ծրագիրը: Ի դեպ, ՀԱՊԿ-ում այդ փաստաթուղթը չեն մեկնաբանել, թեեւ այն դժվար թե ամրապնդեր այդ կազմակերպությունը եւ առավել եւս Երեւանի մասնակցությունը դրան նույնիսկ մինչեւ դրա պաշտոնական կասեցումը: Նշված պլանին Հայաստանի մասնակցությունը նախատեսում է կանոնավոր խորհրդակցություններ տարածաշրջանային անվտանգության վերբերյալ, անվտանգության ռազմավարության մշակում, Հայաստանի ռազմական դոկտրինի մշակում, պաշտպանական եւ ռազմաբյուջետային պլանավորման գործընթացի կատարելագործում եւ հարակից հարցեր: Այսպիսով, խոսքը ՀԱՊԿ-ից Հայաստանի գործնական տարանջատման մասին է, եւ ակնհայտորեն ոչ համպատրաստի․ դեռեւս 2024 թ-ի մարտին Այլանսի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը (Նորվեգիայի նախկին վարչապետ) հայտարարել էր՝ «Հայաստանն ու ՆԱՏՕ-ն մոտ են նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը»։ Եվ-նույնպես առանց ՀԱՊԿ-ի արձագանքի։
Հատկանշական է՝ այս կապակցությամբ նաեւ պաշտպանության նախարար սուրիկ տատիկյանի սեպտեմբերի 22-ի հայտարարությունը: «ՀՀ ՊՆ-ն այսօր մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատական օգնություն է ստանում Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից, իսկ Հունաստանը եւս համակարգված աջակցություն է ցուցաբերում մի շարք ուղղություննրով։ Այս պահին կողմերի ուշադրությունը սեւեռված է նոր ռազմավարական փաստաթղթերի ստեղծման, բանակի կառուցվածքի թարմացման, կառավարման համակարգի բարելվման եւ ուսումնական ծրագրերի զարգացման վրա... զուգահեռաբար քայլեր են ձեռնարկում երկրի ռազմական զինանոցը ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով թարմացնելու ուղղությամբ, ինչը հնարավոր է դարձել երկրի կառավարության կողմից տարվող դիվերսիֆիկացման քաղաքականութայն շնորհիվ»:
Ըստ էության, Երեւանը որդեգրել է ՆԱՏՕ-ի հետ առավելագույն մերձեցման եւ ՀԱՊԿ-ից տարանջատման ուղեգիծը։ Ուստի զարմանալի չէ, եթե, ինչպես պարբերաբար հայտնում են արտասահմանյան աղբյուրները, Այլանսի կամ առնվազն ԱՄՆ-ի օբյեկտներ ստեղծվեն, օրինակ, Իրանին սահմանակից Սյունիքի մարզում` Թրամփի հայտարարած եւ Բաքվի ու Երեւանի հետ համաձայնեցված «Թրամփի` հանուն խաղաղության ու բարգավաճման երթուղու» արեալում, որը հայտնի է նաեւ որպես «Զանգեզուրի միջանցք»: Սեպտեմբերի վերջին Հայաստան էր ժամանել ԱՄՆ մաքսային եւ սահմանային անվտանգության հարցերով պատվիրակոթյունը, որը պատրաստվում է երկու շաբաթվա ընթացքում գնահատել հայ սահմանապահների հնարավորությունները` 2025 թ-ի օգոստոսի 8-ի «վաշինգտոնյան» պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում «բարելավման կարիք ունեցող» ուղղությունները վերլուծելու եւ բացահայտելու նպատակով։ արաբաթ միրզոն հայտարարել է համապատասխան կոնսորցիումի ստեղծման մասին՝ հավելելով. «Կարծում եմ՝ մենք կկարողանանք ավարտել այս գործընթացը առաջիկա ամիսներին, որից հետո կարող ենք սկսել շինարարությունը»։Ավելի վաղ արդեն նշվել է՝ճանապարհի վերահսկողությունը, որը դեռ պետք է կառուցվի, նախատեսվում է փոխանցել ամերիկյան մասնավոր կազմակերպությանը, նըդ որում, հիմնական գործընթացները նախատեսվում է թվային ձեւաչափի վերածել արհեստական ինտելեկտով ամերիկյան սարքավորումներով: Կարելի է ենթադրել՝ ամերիկացիները ձգտում են հասանելիություն ստանալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տեղեկատվությանը, որի մեջ մտնում է Հայաստանը։ Հետեւելով ԵԱՏՄ շրջանակներում անդրսահմանային ապրանքաշրջանառությանը, ներառյալ պատժամիջոցային արտադրանքի տեղաշարժին՝ պրոֆիլային ամերիկյան գերատեսչությւոնները հնարավորություն կստանան բարձրացնել իրենց կողմից կիրառվող պատժամիջոցային ճնշման միջոցների արդյունավետությունը, ինչն արդեն հանգեցրել է Ղազախստանի հետ սահմանին տրանսպորտային կոլապսի:
Օգոստոսի 10-ին Երեւանում վայրէջք են կատարել ԱՄՆ ռազմաօդային ուժերի 2 լիցքավորող KC-135r ինքնաթիռներ՝ իջեցնելով օգոստոսի 12-20-ը կայանալիք Eagle Partner 25 համատեղ զորավաժությունների անձնակազմը: ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ուսումնավարժական միջոցառումներին «կմասնակցեն ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ Ցամաքային զորքերի, ինչպես նաեւ Կանզաս նահանգի ազգյին գվարդիայի զինծառայողները։ Զորավարժությւնները նախատեսում են խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում եւ իրականացում՝ շեշտը դնելով բժշկական տարհանման ընթացակարգերի վրա․․․
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում դրանք ստորագրել են համատեղ հայտարարություն, որի կետերից մեկն է, այսպես կոչված, «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) Հայաստանի Սյունիքի մարզում, որը կոչված է ամերիկյան հովանու ներքո կապել Ադրբեջանի հիմնական տարածքը, Նախիջեւանի ինքնավարությունը եւ Թուրքիան դեպի Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք հետագա ելքի հետ:
Ըստ որոշ գնահատականների՝ «մուլտիմոդալ տարանցիկ գոտի» (multimodal transit area) կազմակերպոթյան համար ենթադրվող միջազգային կոնսորցիումի պաշտպանությունը կարող է փոխանցվել մասնավոր ռազմական ընկերություններից մեկին, ինչպիսին է, օրինակ, 1997 թ-ին հիմնադրված «ծովային փոքերի» սպա Էրիկ Փրինսի կողմից PMC Academi (նախկին Blackwater) ընդհանուր թվով ավելի քան 20 հազար մարդ: Բացի ցամաքային ստորաբաժանումներից, Academi-ն ունի սեփական ավիացիան (ուղղաթիռներ, տրանսպորտային ինքնաթիռներ) եւ նույնիսկ սեփական ռազմաարդյունաբերական համալիրը (զրահատեխնիկայի արտադրություն)։ Կառավարության պատվերներից բացի, այս կազմակերպությունը հաճախորդների թվում են նավթարդյունահանող, ապահովագրական եւ այլ ընկերություններ: Հիշեցնենք՝ալիեւի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հուշագիր է ստորագրվել ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերության եւ ամերիկյան ExxonMobil ընկերության միջեւ, իմնչդեռ ենթադրյալ «Թրամփի ճանապարհով», ի թիվս այլ բաների, կարող են անցկացվել արտահանման խողովակաշարեր:
Դեռեւս մարտ ամսին գրել էինք՝ ամերիկյան բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատությունը նախատեսում է գերմանական Դյուլմենի ռազմաբազայից տեխնիկա եւ սարքավորումներ տեղափոխել ՀՀ Արմավիրի մարզի Զառ Բազա (ակնհայտ է՝ Eagle Partner 25 նման միջոցառումները խիստ նախօրոք են ծրագրվում):
Ի սկզբանե ենթադրվում էր՝ տեխնիկան եւ զինամթերքը Դյուլմենի Բազա կվերադառնան 2025ի օգոստոսի 21 – ից մինչեւ սեպտեմբերի 20-ը, սակայն դինամիկ փոփոխվող իրավիճակի հետ կապված կարեւոր հարց է առաջանում՝ այն իրականում հետ կմաքրվի, թե կմնա պահպանել նորահայտ «Թրամփի երթուղին»։ Tansim գործակալությանը տված հարցազրույցում Իրանի գերագույն առաջնորդ Ալիի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին կտրուկ կերպով մերժել է «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որն այնքան էլ հմտորեն քողարկված չէ այդ նույն TRIPP-ի ներքո։ Թեհրանում վճռական են «շարժվել Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գծով Ռուսաստանի հետ կամ առանց նրա։ Մենք հույս ունենք՝ Ռուսաստանը նույնպես ռազմավարական հակազդեցություն կցուցաբերի այդ միջանցքին։ ՆԱՏՕ-ն ցանկանում է թունավոր օձ պառկեցնլ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, բայց մենք դա թույլ չենք տա»։ Այսպիսով, կարելի է վստահորեն փաստել, որ հանգամանքների անբարենպաստ համադրման դեպքում օգոստոսին Հայաստանում կայանալիք Eagle Partner 25 զորավարժությունները կարող են դառնալ տարածաշրջանային լարվածության նոր փուլի մեկնակետ:
Ալեքսեյ Բալիեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի