|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ զինուժը, ի պատասխան Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտների վրա Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակումների, զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
«Ի պատասխան այսօր գիշեր Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակումների՝ Ռուսաստանի Դաշնության զինուժը վերգետնյա և օդային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքերով, այդ թվում՝ «Կինժալ» հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռներով, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք ապահովում էին Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։ Նախանշված բոլոր թիրախները խոցված են», - ասվում է ռազմական գերատեսչության ամփոփագրում։