|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը ԵՄ երկրներին կոչ է անում խոցել ռուսական ինքնաթիռները իրենց օդային տարածքում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնի է դառնում քվեարկության արդյունքներից։
Սեպտեմբերին Լեհաստանն ու Էստոնիան Ռուսաստանին մեղադրել էին «օդային տարածքը խախտելու» մեջ։ Սակայն հոկտեմբերի 7-ին Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆը խոստովանեց, որ ԵՄ-ն ապացույցներ չունի Եվրոպայի տարածքում դրոնների արձակման գործում Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ։
«Եվրախորհրդարանը խրախուսում է ցանկացած նախաձեռնություն, որը թույլ է տալիս ԵՄ-ին և նրա անդամ պետություններին համակարգված, միավորված և համաչափ գործողություններ ձեռնարկել իրենց օդային տարածքի բոլոր խախտումների դեմ` ներառյալ օդային սպառնալիքների ոչնչացումը, վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի անխոհեմ և էսկալացիոն գործողությունները՝ ուղղված ԵՄ անդամ պետությունների և ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Ռումինիայի օդային տարածքի խախտմանը, ինչպես նաև ԱԹՍ-ների կանխամտածված ներխուժումները Դանիայում, Շվեդիայում և Նորվեգիայում ծայրահեղ կարևոր նշանակության ենթակառուցվածքներ»,- նշված է բանաձևում։