|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մերձավանի խուզարկությունների արդյունքում կա մեկ ձերբակալված անձ։ Այս մասին Armlur.am-ի հարցմանը ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից։
Armlur.am-ի տեղեկություններով Խուզարկությունների արդյունքում զենքեր են հայտնաբերվել։ Երեկ ՆԳՆ-ից Armlur.am-ի հետ զրույցում հայտնել էին Մերձավանում խուզարկություններ են իրականացվում՝ 30-ից ավելի հասցեներում։
«Վերջին սպանություններով պայմանավորված Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ոստիկանությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, Քննչական կոմիտեի գործընկերների հետ 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվել»,- նշեցին ՆԳՆ-ից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։