|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Մոսկվայում ԱԱԾ տնօրենն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից և ադրբեջանական կողմի հետ նիկոլական իշխանության մի շարք այլ կասկածելի շփումներից հետո, հունվարի 11-ին նախապատրաստվող Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Արմեն Աբազյանին, խիստ գաղտնիության մթնոլորտում, ուղարկում են Բաքու: Նրա առջև խնդիր է դրված՝ ձևակերպել և գրավոր արձանագրել բոլոր այն խայտառակ զիջումներն ու կորուստները, որոնք արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաև պարտավորություններ ստանձնել հաջորդների վերաբերյալ։ Այս մասին ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է տելեգրամյան ալիքում:
«Հիշեցնում եմ բոլոր նիկոլականներին (այդ թվում նաև այդ տնօրենին). ձեր իշխանության արդյունքում մենք կորցրեցինք հայրենիքը: Ձեր արկածախնդրության արդյունքում հազարավոր հայրենասերներ զոհվեցին, իսկ Բաքվում պահվում են մեր տղաները, որոնց մեզ չեն վերադարձնում նույնիսկ ձեր ստորագրած կապիտուլյացիայից 2 ամիս անց։
Այրվեք դժոխքում, կենդանիներ», - գրել է նա: