կարևոր
4921 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-10 10:00
Քաղաքական

Լարված իրավիճակ` Բերդում. ավագանու նիստին ընդառաջ բերման է ենթարկվել նախկին համայնքապետ Հ. Մանուչարյանը

Լարված իրավիճակ` Բերդում. ավագանու նիստին ընդառաջ բերման է ենթարկվել նախկին համայնքապետ Հ. Մանուչարյանը

Վաղ առավոտյան բերման է ենթարկվել Բերդ համայնքի նախկին ղեկավար, «Զորավոր համայնք» դաշինքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Նա 2021 թվականի նոյեմբերի 9-ից կալանավորված էր, ազատ է արձակվել այս տարվա հոկտեմբերին։

Մանուչարյանը հրաժարվել է իր մանդատից։ «Երկիր Մեդիա» ՀԸ-ի հետ զրույցում հայտնել էր` իր ղեկավարած խմբակցությունը կառաջադրի համայնքի ղեկավարի թեկնածու։

Այսօր գումարվում է Բերդի ավագանու նիստը։ Օրակարգում համայնքի ղեկավարի ընտրությունն է։

Իշխանություններն այդ քայլով կրկին փորձում են վախի մթնոլորտ ստեղծելով զավթել օրինավոր կերպով ընտրված համայնքային իշխանությունը Բերդում։

Տեղեկացնենք նաև, որ այս պահին Բերդում են գտնվում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Գառնիկ Դանիելյանը։

Գեղամ Մանուկյանը ևս հայտնել է Հարություն Մանուչարյանի ձերբակալման մասին։

«Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ Բերդ քաղաքում ենք, ուր կայանալու է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Հայաստանում օկուպացիոն ռեժիմը չհամակերպվելով Բերդում իր պարտության հետ, այսօր հերթական դիվերսիոն «ներթափացումն» է արել սահմանամերձ Տավուշ ու կալանավորել են համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին, որ ընկճեն իր թիմակից ավագանու անդամներին։