Փոխարժեքներ
09 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.55 |
EUR | ⚊ | € 444.45 |
RUB | ⚊ | ₽ 4.6944 |
GBP | ⚊ | £ 511.24 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստը։ Նախկին նիստի ժամանակ փաստաբան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել հանրային մեղադրողներին, որը մերժվել էր․ «Բայց պաշտպանության կողմը կարողացավ ևս մեկ անգամ ներկայացնել, որ այն, ինչ հանրության աչքերում ակնհայտ կեղծիք է, մարդիկ (հանրային մեղադրողները-խմբ․) շարունակում են պնդել, որ այդտեղ ոչ մի կեղծված բան չկա։ Մի կողմից՝ վերահաստատում են, որ իրենք չեն եկել արդարություն որոնելու, այլ եկել են կեղծիքով գործ առաջ տանելու, մյուս կողմից՝ այս դատական նիստի արձանագրությունը շատ հարմար ապացույց է հետագայում այս անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ընդգծել էր Խուդոյանը:
Նշենք նաև, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դեմ «ռեպրեսիաների» գործով որևէ դատախազի նկատմամբ ծառայողական քննություն չի իրականացվել հանրությանը խիստ աղավաղված տեղեկություններով, այդ թվում՝ ձայնագրություններով մոլորեցնելու համար։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։ Լրատվամիջոցը հարցումով դիմել է գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք Բագրատ սրբազանի և մյուսների վերաբերյալ քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի կամ դատախազների նկատմամբ ծառայողական քննություն նշանակվել է հանրությանն աղավաղված տեղեկատվություն, այդ թվում՝ խիստ մոնտաժված ձայնագրություններ փոխանցելու, հանրությանը մոլորեցնելու համար, արդյոք վերադաս դատախազը համապատասխան գրությամբ դիմել է ՔԿ-ին՝ գործը քննող քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։ Դատախազությունից պատասխանել են, որ կարգապահական վարույթ առկա չէ։
Դատարանի բակում լրագրողները զրուցել են Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, ում գործընկեր Դավիթ Գալստյանը ևս կալանավորված է 18 արդարների գործի շրջանակներում։