|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հաղթանակ» դաշինքը Վաղարշապատի ավագանու ընտրություններին կմասնակցի «Եկել է ժամանակը» կարգախոսով։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը։
«Այո, մենք ձգտում ենք բացարձակ հաղթանակի և ունենալու ենք հաջողություն։ Իշխանական թեզն է՝ «Գյումրի երկու չի լինելու»,կարծես լոզունգ են սարքել, ես ինքս էլ և մեր թիմն էլ համոզված ենք, որ, իհարկե, Գյումրի երկու չի լինելու, լինելու է Փարաքար երկու՝ ընտրական մասով, չնայած Փարաքարում հետևանքները ողբերգական էին, մեր լավ ընկերոջը դաժանաբար կյանքից զրկեցին․․․»,-ասաց Սևակ Խաչատրյանը։
Կարգախոսի վերաբերյալ հարցին, թե՝ «Եկել է ժամանակը» փոփոխություննե՞րի, թե՞ հենց իշխանափոխության, Սևակ Խաչատրյանն ընդգծեց․ «Կոնկրետ եկել է իշխանափոխության ժամանակը և կարծում եմ դա սկսվելու է հենց Էջմիածնից, որովհետև մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ սա այս ընտրություններն ինչքան էլ որ համայնքային մակարդակի ընտրություններ են, բայց մի քանի ամսից լինելու են Ազգային ժողովի ընտրություններ և այս ընտրություններն իր հետքը թողնելու է տարբեր բնագավառներում։ Ես նախորդ անգամ էլ եմ ասել, եթե ՔՊ-ն հաջողություն ունենա, դրան հաջորդելու է գրոհ դեպի Մայր Աթոռ, դեպի Վեհարանը և այսպես շարունակ, այն ազգադավ մտածելակերպը, որ իրենք ունեն, փորձելու են շարունակել, բայց ես վստահ եմ, որ վաղարշապատցին, առավել քան, հաստատակամ է լինելու իր քայլերի մեջ և թույլ չի տալու այդ ամենը»,-ասաց Սևակ Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։