Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կառավարության որոշմամբ՝ եկող 2015-ի հունվարի առաջին աշխատանքային օրն ամսի 12-ն է»,-գրում է «Ժողովուրդ»-ը:
«Թոշակները, ինչպես հայտնի է, վճարվում են ամեն ամսվա երրորդ աշխատանքային օրվանից: Ստացվում է, որ թոշակառուները հունվարի թոշակները կստանան հունվարի 14-ին: Ի՞նչ է սպասվում թոշակառուներին:
«Ժողովուրդ»-ը փորձեց հարցի պատասխանը ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից: Այստեղից մեզ հայտնեցին, որ այս օրերին բանակցում են գործընկեր վճարահաշվարկային կազմակերպությունների հետ, որպեսզի հունվարի կենսաթոշակները վճարվեն 2015 թվականի հունվարի 5-ին:
Ի դեպ, եթե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու նրա գործընկերները համաձայնության հանգեն, ապա այդպիսով կլուծվի բանկային քարտով թոշակ ստացող թոշակառուների խնդիրը: Առձեռն, «Հայփոստից» թոշակ ստացողների խնդիրը, միևնուն է, մնում է օդում կախված: Միգուցե քննարկեն հունվարի թոշակը դեկտեմբերի վերջին վճարելո՞ւ տարբերակը, թե՞ այդքան փող չկա»,– գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: