կարևոր
499 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-09 20:04
Քաղաքական

Էս դահլիճում պարոն Գալստանյան չկա, ու էդ վիրավորանքի համար էլ պիտի պատասխան տաք․ Բագրատ Սրբազանը՝ դատախազին

Էս դահլիճում պարոն Գալստանյան չկա, ու էդ վիրավորանքի համար էլ պիտի պատասխան տաք․ Բագրատ Սրբազանը՝ դատախազին

Ես ուղղակի չհասկացա ի՞նչ ասվեց այստեղ, ոչ բովանդակությունը, ոչ հայերեն ձևակերպումները, եթե կարելի է, երկրորդ անգամ թող կրկնի. դարձյալ ձեռքը ուղղելով ժողովրդին, ցույց տալու համար, որ այս ամեն ինչը ներկայացում է, այդ ենթատեքստը տալով, ուզում եմ ասել, իրենց անունը հանրային մեղադրող է, ամեն անգամ ձեռք, հայացք ուղղելով դեպի ժողովուրդը, դրանով չեն ազատվելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9–ին, դատարանում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Որովհետև ես չհասկացա, ուղղակի առանց հեգնելու եմ ասում, չհասկացա, ըստ էության թող խոսեն՝ այս գործում կեղծիք կա՞, թե՞ չկա, ներառյալ Արմենի դեպքը»,–ասաց նա։

Դատավորը դիմելով հանրային մեղադրողներին հարցրեց, թե արդյոք հանրային մեղադրողները ցանկանում են լրացուցիչ արտահայտվել։

Հանրային մեղադրողն էլ ասաց. «Պարոն Գալստանյանի պաշտպանների ֆունկցիա վերցնելու ցանկություն չկա, եթե պետք է՝  պաշտպանները կբացատրեն երևի իրեն, կհասկանա»։

Բագրատ Սրբազանին դա դուր չեկավ. «Ուրեմն, էս դահլիճում պարոն Գալստանյան չկա ու էդ վիրավորանքի համար էլ պիտի պատասխան տաք: Մենակ «Մխիթար Գոշ» չեք ստանալու, ուրիշ բաներ էլ եք ստանալու»,–ասաց նա, ինչին հետեւեցին ծափահարություններ։

 

Նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 16-ին, ժամը՝ 16։00-ին։

Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Ավելին՝ տեսանյութում: