|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է
«Այսօր Անահիտ Ավանեսյանը մի հրապարակում է արել, որտեղ ցույց է տվել ի դեմս իրեն` կառավարության բարիդրացիական վերաբերմունքը Սևանի հոգեկան առողջության կենտրոնի պացիենտների հանդեպ` նրանք զբոսնել էին Դիլիջանում։ Տիկին նախարարը անտեղյակ է, որ «նախկինների» օրոք այսպիսի զբոսանքները եղել են պարբերաբար, պացիենտների համար կազմակերպվել են մշակույթային միջոցառումներ` թատրոններ,համերգներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև գործել է տարբեր խմբակներ` պացիենտների օրը հետաքրքիր դարձնելու համար։ Պարզապես «նախկիններ» դա չեն համարել համացանցային իրադարձություն և պացիենտների մասնակցությամբ նախընտրական ռիլեր չեն նկարահանել` ասելով«տեսեք մենք ինչ լավն են»։
Հ.Գ.Նախկինները մեղավոր չէին, որ այլ արժեհամակարգ ունեին...»։