կարևոր
943 դիտում, 5 ժամ առաջ - 2025-10-09 19:30
Քաղաքական

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պաիտվ ունեմ» խմբակցության քարտուղա Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց` տնային կալանք և 5 մլն դրամ գրավի ռեժիմով:

Դավիթին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր առավոտյան էի տեսակցել և չթաքցնեմ, որ հոգուս խորքում նման հույս ունեի:

Ուրախ եմ, որ թեև բազմաթիվ սահմանափակումներով, այնուամենայնիվ Դավիթը տանը կլինի` ընտանիքի կողքին:

Առհասարակ քրեակատարողական հիմնարկներ գնալն այս իշխանության ժամանակահատվածում ընդդիմադիր պատգամավորների աշխատանքային առօրյան է դարձել:

Երեկ էլ Շիրակի թեմի առաջնորդին էի այցի գնացել: Սրբազանի հետ ժամերով, օրերով խոսելու նյութ կա` պարզ մարդկային հարաբերությունից մինչև թեժ քաղաքական թեմաներ:

Եվ որքան էլ Սրբազանն իր տեսակին համահունչ պինդ և խարիզմատիկ կերպար է, դժվար է համակերպվել և´ իր, և´ Բագրատ Սրբազանի բանտում գտնվելու հանգամանքի հետ:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:

ՀԳ. Գրառումս նոր էի հրապարակել, երբ ինձ գնդապետ Մախսուդյանի որդին զանգեց և տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանը նաև Մախսուդյանի խափանման միջոցն է փոխել` կրկին տնային կալանքի ռեժիմով»: