կարևոր
1387 դիտում, 1 ամիս առաջ - 2025-10-10 16:00
Հասարակություն

Այս իշխանություններին պատմության արխիվ ուղարկելով է հնարավոր շանս ստեղծել․ Մանուկ Սուքիասյան

Այս իշխանություններին պատմության արխիվ ուղարկելով է հնարավոր շանս ստեղծել․ Մանուկ Սուքիասյան

«Տհաճ է արձանագրել, որ երկրի ղեկավարը, ով կարող է անգամ իսկ կուսակցական միջոցառման ժամանակ ծնկի գալ՝ ցույց տալով, որ տեսեք իբր թե իշխանությունները խոնարհում ունեն զոհվածների, անհետ կորածների հիշատակի և նրանց ծնողների առջև, բայց երբ որ առաջանում է ինչ-որ իրավիճակ, միանգամից բիրտ ուժ են կիրառում նրանց հարազատների նկատմամբ»,-Դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը: Նա ընդգծեց, որ եթե մարդիկ 5 տարի իրենց հարցերի պատասխանները չեն գտել, իրենց զավակի հետ կապված հավաստի ինֆորմացիա չունեն, իշխանությունները պարտավոր են ցուցաբերել ծով համբերություն, հանդուրժողականություն:

«Այս իշխանություններին պատմության արխիվ ուղարկելով է հնարավոր շանս ստեղծել, որ և՛ անհետ կորածների հարազատները իրենց հարցերի պատասխանները փոքր ինչ շատ հավաստի ստանան, և՛ առհասարակ հասարակության մեջ ագրեսիայի, այս բիրտ ուժի, անհանդուրժողականության միտումները գնան դեպի անկում»,-ասաց Մանուկ Սուքիասյանը։ 

Հիշեցնենք՝ զոհվածների և անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Դատախազության դիմաց՝ հաջակցություն կալանավորված Արսեն Ղուկասյանի։