կարևոր
766 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-09 17:35
Աշխարհ

«Թյուրքական գագաթնաժողով» Գաբալայում. Ադրբեջանն ու Թուրքիան վճռական են տրամադրված

«Թյուրքական գագաթնաժողով» Գաբալայում. Ադրբեջանն ու Թուրքիան վճռական են տրամադրված
Հոկտեմբերի 6-7-ը Ադրբեջանի հյուսիսում գտնվող Գաբալա լեռնային հանգստավայրում ալիեւի նախագահությամբ կայացել է «թյուրքական պետությունների կազմակերպության» ԹՊԿ )անդամ պետությունների ղեկավարների 12-րդ գագաթնաժողովը: Էրդողանից բացի, «Տարածաշրջնային խաղաղություն եւ անվտանգություն» թեմայով միջոցառմանը մասնակցել են Ուզբեկստանի նախագահ Միրզիոեւը, Ղրղզստանի նախագահ Ժապարովը, Ղազախստանի նախագահ Տոկաեւը, Թուրքմենստանի ազգային առաջնորդ Բերդիմուհամեդովը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, թուրքական Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարը, ինչպես նաեւ ԹՊԿ գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիեւը:Բացի այդ, Գաբալա են ժամանել ԹՊԿ-ի աքսակալների խորհրդի նախագահն ու անդամները, ինչպես նաեւ թյուրքական համագործկցության կազմակերպությունների ղեկավարները, այդ թվում՝ TURKPA-ն, TURKSOY, թյուրքական ակադեմիան, թյուրքական մշակույթի եւ ժառանգության հիմնադրամը, թյուրքական ներդրումային հիմնադրամը եւ թյուրքական առեւտրաարդյունաբերական պալատների միությունը:

Նախօրեին տեղի է ունեցել ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի մասնակիցները վերջնականապես համձայնեցրել են պետությունների ղեկավարների կողմից ստորագրման ենթակա փաստաթղթերը, ինչպես նաեւ քննարկել օրակարգի առանցքային հարցերը: Բացի այդ, Բաքվում միջազգային հարաբերւթյունների վերլուծության կենտրոնի (AIR Center) հովանու ներքո հավաքվել են ԹՊԿ երկրների առաջատար «ուղեղային կենտրոնների» դեսպանները՝ հանգամանորեն քննարկելով տարածշրջանում այդ կազմակերպության գործունեության տարբեր ասպեկտները եւ նրա գործունեության ընդլայնման հեռանկարները:

Էրդողանը վստահություն է հայտնել, որ «մենք կարող ենք միասնական դիրքորոշմամբ դիմակայել ամեն ինչին՝ ահաբեկչությւնից եւ անօրինական ներգաղթից մինչեւ կիբերսպառնալիքներ եւ կլիմայի փոփոխություն, եւ ամրապնդել մեր անվտանգությունը մեր ընդհանուր հովանու ներքո»: Նրա խոսքով՝ թուրքալեզու պետությունների պաշտպանական արդյունաբերության կազմակեպությունների առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել հուլիսին, կարելի է գնահատել որպես այդ ուղղությամբ կարեւոր քայլ: Այս կապակցությամբ ուշադրություն է հրավիրում ԹՊԿ – 2025 գագաթնաժողոի ընդհանուր կողմնորոշումը դեպի «անվտանգության ապահովման» եւ «ուժի» խնդիրները։ Մասնավորապես, դա վերաբերում է Ալիեւի առաջարկին՝ 2026 թ-ին հանրապետությունում ՀԹԳ երկրների համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ՝ «հաշվի առնելով մեր երկրների լայն համագործակությունը ռազմական, պաշտպանական եւ անվտնգության ոլորտներում»։  Այդ համագործակցությունն արդեն մի քանի տարի նյութակնացվում է տարբեր ռազմաուսումնական միջոցառումներում, Թուրքիայի հետ Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների ռազմատեխնիկական համագոծակցության ամրապնդման գործում։  Իսկ ուղիղ մեկ տարի առաջ Անկարայում ԹՊԿ քարտեզագրական հաստատությունների ղեկավարների առաջին հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին ստեղծել «թյուրքական աշխարհի միասնական քարտեզ» եւ քաղաքցիական եւ ռազմական քարտեզագրական հաստատությունների ներկայացուցիչներից կազմված համապատասխան աշխատանքային խումբ: Կարելի է նշել նաեւ Մեծ Բրիտանիայի հետ Ադրբեջանի քաղաքական-դիվանագիտական կապերի նկատելի ակտիվացումը, որն ավանդաբար հետխորհրդային տարածքում «էթնիկապես» մոտիվացված դաշինքները դիտարկում է զուտ հակառուսական տեսանկյունից։

Այս Խորապատկերին Ուզբեկստանի նախագահ Միրզիոեւի նախաձեռնությունը Սամարղանդում արտաքին քաղաքկան գերատեսչությունների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում կազմակերպելու մասին՝ մոտեցումները եւ տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությունը համաձայնեցնելու համար, միանգամայն չափավոր է թվում։ Նույնը կարելի է նշել նաեւ Ղազախստանի նախագահ Տոկաեւի՝ ԹՊԿ-ի շրջանակներում կիբեռանվտանգության խորհուրդ ստեղծելու առաջարկի վերաբերյալ, որը ՛կապահովի մեր պետությունների գործոությունների համակարգումն ու ջանքերի մոբիլիզացումը»: Նրա խոսքով՝ խորհուրդը կնպաստի թվային անվտանգության զարգացմանը եւ այդ ոլորտում կապերի ամրապնդմանը:

Ընդհանուր առմամբ, պետք է արժանին մատուցել Աստանայի եւ Տաշքենդի կառուցողական տրամադրվածությանը, որոնք նախընտրում էին շեշտը դնել, առաջին հերթին, տնտեսության, տրանսպորտի, լոգիստիկայի եւ էներգետիկայի ստեղծարար զարգացման վրա։  Մասնավորապես, Ուզբեկստանի առաջնորդը հանդես է եկել թյուրքական պետությունների տնտեսական գործընկերության Մշտական խորհրդի ստեղծման օգտին՝ Տաշքենդում գրասենյակ տեղակայելով: Միեւնույն ժամանակ, նրա գործընկեր Տոկաեւը առաջարկել է ընդունել արդյունաբերական համագործակցության ծրագիր, որում «նշվելու են կոնկրետ առաջնահերթ նախագծեր»:Բացի այդ, վերոնշյալները հիշեցրել են՝ ԹՊԿ-ում առաջարկվում են խոշոր առեւտրատնտեսական նախագծերի իրականացման կոնկրետ մեխանիզմներ: Դրանցից մեկը թյուրքական ներդրումային հիմնադրամն է։ Մասնավորապես, Տոկաեւը կոչ է արել առավելագույնս օգտագործել տվյալ ֆինանսական ինստիտուտի հնարավորությունները։ Այս տարի Թուրքեստանում տեղի կունենա կազմակերպության երկրների Էկոնոմիկայի եւ առեւտրի նախարարների հանդիպումը, որի շրջանակներում նպատակահամար է նշվել կազմել նախագծերի ցանկը հիմնադրամի առաջնահերթ ֆինանսավորման համար:

Մինչդեռ Էրդողանը, կարծես թե, ինչպես իր գործընկեր ալիեւը, շատ ավելի ռազմատենչ է տրամադրված։ «Մենք պետք է կարողանանք իրակնացնել մի տեսլական, որը ցույց կտա մեր ձայնն ու ուժը՝ համագործակցելով այլ համապատասխան միջազգային կազմակերպությունների եւ դաշինքների հետ: Այս համատեքստում ես անկեղծորեն հավատում եմ, որ այսօր մեր կողմից համաձայնեցված «ԹՊԿ պլյուս» ձեւաչափը նոր շունչ կհաղորդի երրորդ կողմերի հետ մեր համագործակցությանը»։ Դրանով Էրդողանը հղում է արել միջոցառման արդյունքներով երեք առանցքային որոշումներից մեկին՝ կազմակերպության մեջ չընդգրկված պետությունների հետ համագործակցության համար «ԹՊԿ պլյուս» ձեւաչափի ստեղծման մասին որոշմանը։Կարելի է ենթադրել՝ այժմ հիպոթետիկորեն «թյուրքական» ձեւաչափին կարող են միանալ տնտեսական համագործակցության կազմակերության մեջ մտնող Պակիստանն ու Իրանը» Չի բացառվում, որ կուլուարներում նաեւ Վրաստանի անդամակցումը ԹՊԿ-ին, որը, այսպես կոչված, միջին միջանցքի կարեւոր հաղորդակցական օղակն է։ Հնարավոր է, ԹՊԿ-ի հետ ավելի սերտ փոխգործակցությամբ շահագրգռված լինեն Ծոցի արաբական պետությունները, մասնավորապես ԱՄԷ-ն, որի առաջնորդը վերջերս մի քանի օր հյուրընկալվեց Բաքվում եւ Ղարաբաղում: Համենայնդեպս, նման հույսեր էին հնչեցնում Գաբալայի ֆորումի մասնակիցները…

Միեւնույն ժամանակ, դժվար չէ նկատել, որ «ԹՊԿ պլյուսի» կազմում ոչ թուրք պետությոններին ընդգրկելու գաղափարը որոշ չափով հակադրվում է Անկարայի եւ Բաքվի փորձերին՝ դարձնել ԹՊԿ-ը Մերձավոր Արեւելքում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի նման մի բանի (կամ նույնիսկ ավելի կատարյալ)։ Որոշ փորձագետների կարծիքով, գագաթնաժողովից գագաթնաժողով աստիճանաբար ամրապնդվել է համագործակցությունը համայնքի անդամ երկրների (ներառյալ ՀԱՊԿ-ի որոշ անդամների) միջեւ, որն այլևս չի համարվում «Թյուրքական խորհրդի փոխարինող կազմակերպություն»։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության տեսանկյոնից դա պահանջում է դինամիկ փոփոխվող իրավիճակի մանրակրկիտ հետեւում եւ եվրասիական ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում ակտիվության ուժեղացում։

Ֆորումի արդյունքներով ստորագրված մյուս առանցքային փաստաթղթերի թվում արժե առանձնացնել Գաբալայի հռչակագիրը, ինչպես նաեւ TURKSOY (թյուրքական աշխարհի ՅՈՒՆԵՍԿՕ) ամրապնդման եւ զարգացման մասին որոշումը: Իհարկե, այս «ՅՈՒՆԵՍԿՕ» - ն վաղուց վերածվել է փափուկ ուժի եւ թուրքական մշակութային օրակարգը թյուրքական երկրներին պարտդրելու գործիքի։ Հավասարությունը Թյուրքիայում պահպանվում է միայն անվանապես, եւ պատահական չէ, որ կազմակերպոթյան կենտրոնակայանը նախկինի պես գտնվում է Անկարայում։

ԹՊԿ-ի հերթական կանոնավոր գագաթնաժողովը պետք է տեղի ունենա Թուրքիայում 2026 թ-ի աշնանը, մինչդեռ ոչ պաշտոնական գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել նույն թվականին Ղազախստանում: Կարելի է չկասկածել՝ Ակ Օրդան բավականաչափ իմաստուն կլինի այս իրադարձությունը չվերածելու Բաքվի և Անկարայի նկրտումները իրականացնելու գործիքի, ինչպես ակնհայտ էր Գաբալայում։

 

Յուրի Կուզնեցով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի