|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն հաստատել է, որ երկրում անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ահաբեկչական դավադրություն է կանխվել, որի թիրախը եղել է վարչապետ Բարթ դը Վեվերը: Այս մասին նա հայտնել է X սոցցանցում։
«Վարչապետ Բարթ դը Վեվերի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին լուրը խորապես ցնցող է։ Ես լիակատար աջակցություն եմ հայտնում վարչապետին, նրա տիկնոջը և ընտանիքին, ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում անվտանգության և արդարադատության ծառայություններին, որոնց օպերատիվ գործողությունները թույլ տվեցին կանխել ողբերգությունը»,-գրել է Պրևոն։
Ավելի վաղ Belga գործակալությունը, հղում անելով դատախազությանը, հայտնել էր դրոնների կիրառմամբ բելգիացի քաղաքական գործիչների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով Անտվերպենում երեք տղամարդ է ձերբակալվել: