կարևոր
913 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-09 17:47
Աշխարհ

Ահաբեկչության դեմ պայքարի դրոշի ներքո ԱՄՆ-ն ցանկանում է Աֆրիկայում կառուցել իր գաղութային կայսրությունը

Ահաբեկչության դեմ պայքարի դրոշի ներքո ԱՄՆ-ն ցանկանում է Աֆրիկայում կառուցել իր գաղութային կայսրությունը
Միացյալ Նահանգները բանակցություններ է սկսել Աֆրիկյան Մալիի Հանրապետության իշխանությունների հետ՝ օգնություն առաջարկելով ահաբեկչության դեմ պայքարում: «Օգոստոսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի պատվիակություններն այցելել են երկրի մայրաքաղաք Բամակո։ Հուլիսին պետքարտուղարի օգնականի տեղակալ Ուիլ Սթիվենսը, որը Պետդեպարտամենտի պատասխանատու ներկայացուցիչն է Արեւմտյան Աֆրիկայում, նույնպես հանդիպել է Մալիի պաշտոնյաների հետ:Մի քանի ամիս առաջ՝ փետրվարի 19-21-ը, ԱՄՆ Զինված ուժերի Աֆրիկյան հրամանատարությունը (AFRICOM) հինգ տարվա ընթացքում առաջին ռազմական հանդիպումն է անցկացրել Մալիում», - հայտնում է AL Jazeera-ն։ «Երբ հուլիսին Բամակոյում Թրամփի ավագ տնօրենի տեղակալ Ռուդոլֆ Աթալլահը հանդիպեց Մալիի պաշտոնյաների հետ, նա միջոցառում անցկացեց տեղական լրատվամիջոցների հետ՝ ասելով, որ ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Մալիին ծայրահեղականների դեմ պայքարում, եթե Մալին համաձայնվի գործընկեր դառնալ»։ Երկու ամերիկացի եւ մալիացի պաշտոնյաների խոսքով՝ փակ հանդիպումների ժամանակ Աթալլահն իր գործընկերներին հայտնել է՝ օրակարգում ցանկացած հարց է՝ հետախուզական տեղեկավության փոխանակումից մինչեւ ամերիկյան սարքավորումների մատակարարում եւ մալիական ուժերի պատրաստում: ԿՀՎ-ն արդեն «մեծ լիազորություններ» է ստացել մալիացիների հետ տեղեկատվության փոխանակման համար, հայտարարել են երեք գործող եւ նախկին ամերիկացի պաշտոնյաներ», – գրում է The Washington Post-ը:

Ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ Քենեթ Էքմանը, որը գլխավորում էր Նիգերից ամերիկյան զորքերի դուրսբերումը, WP-ին ասել է՝ մալիական խունտայի հետ ԱՄՆ-ի փոխգործակցոթյան վերսկսումը համարում է «լավ գործ», որն օգնում է վերացնել վտանգավոր վակուումը անվտանգութայն եւ տեղեկատվության ոլորտում: «Մենք պետք է օգնենք նրանց անել այն, ինչ մենք ինքներս պատրաստ չենք անել»։ «Մալիի ռազմական ռեժիմի բարեհաճությունը շահելու Վաշինգտոնի այս ակնհայտ փորձերը նշանավորում են ԱՄՆ – ի վերադարձը մի խաղի, որտեղ աֆրիկացիների կյանքը գրավատներ են, սիկ իշխանությունը՝ մրցանակ: Իհարկե, «անվտանգությունը» բոլորի շուրթերին նորաձեւ բառ է, բայց ցանկացած ուշադիր դիտորդի համար ակնհայտ է՝ Բամակոյի հետ համագործակցույթան նկատմամբ ԱՄՆ-ի նոր հետաքրքրությունը կապված է ոչ այնքան «ահաբեկչության դեմ պայքարի՛, որքան Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմում դիրքերի ամրապնդման հետ... մինչ ռուսները վայելում են իրենց նոր ազդեցությունը, ամերիկացիները, ըստ երեւույթին, փնտրում են վերադառնալու միջոց: Այժմ նրանք սիրախաղ են անում ռեժիմի հետ՝ «ահաբեկչության» դեմ պայքարի պատրվակով, բայց, ակնհայտորեն, Ռուսաստանի դիրքերը թուլացնելու միակ նպատակով», – նշում Է Al Jazeera – ն։ 

ԱՄՆ Պետդեպարտամենտում, ընդհանուր առմամբ, բարձր չեն գնահատում Մալիի իշխանությունների հետ համագրծակցություն հաստատելու իրենց շանսերը, որոնք կենտրոնացած են Ռուսաստանի վրա: «Մալին ականապատ դաշտ է, որը մենք բոլորս փորձում ենք քանդել», - WP-ին ասել է «ԱՄՆ ներկայիս պաշտոնյաներից մեկը»:Այդ իսկ պատճառով, Աֆրիկայում իր ազդեցությունն ընդլանելու ԱՄՆ մտադրությունները (ըստ էության՝ սեւ մայրցամաքում նեոգաղութային կայսրություն ստեղծելու համար) տարածվում են աֆրիկյան Սահելի սահմաններից այն կողմ, որտեղ, բացի Մալիից, մի շարք երկրներ սերտորեն համագործակցում են Ռուսաստնի հետ ահաբեկիչների դեմ պայքարում:

Այսպես, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 20-ը ԱՄՆ Աֆրիկյան հրամանատարության հրամանատար, գեներալ Դագվին Անդերսոնն այցելել է Աֆրիկայի Արեւելյան (Բենին եւ Կամերուն) եւ Արեւմտյան (Ջիբութի, Սոմալի եւ Քենիա) երկրներ եւ հանդիպել այդ երկրների ռազմական եւ քաղաքկան առաջնորդների հետ՝ նրանց հետ քննարկելով «տարածաշրջնային անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման» հարցերը:

Աֆրիկայում Ամերիկայի ռազմավարական գործընկերը Մարոկկոյի Թագավորությունն է, որը, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքի, առաջատար դեր է խաղում ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի պայքարում: 2005 թ-ից Մարոկկոն Անդրսահարյան հակաահաբեկչական գործընկերության անդամ է՝ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվղ եւ իրականացվող ծրագիր, որն ուղղված է Սահարա-Սահել տարածաշրջանում բռնի ծայրահեղականւթյանը հակազդելուն: 2011 թ-ին Մարոկկոն եւ ԱՄՆ-ը, 28 այլ երկրների հետ միասին, դարձան գլոբալ հակաահաբեկչական ֆորումի հիմնադիրները, նախաձռնություն, որը կոչված է «նվազեցնել ամբողջ աշխարհում մարդկանց խոցելիությունը ահաբեկչության նկատմամբ՝ արդյունավետորեն կանխելով, կանխելով եւ հետապնդելով ահաբեկչական հարձակումները, ինչպես նաեւ հակազդելով ահաբեկիչների հրահրմանը եւ հավաքագրմանը՛:Բացի այդ, Մարոկկոն դարձել է Մաղրիբի առաջին երկիրը, որը միացել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի գլոբալ կոալիցիային 2014 թ-ին եւ ներկայումս հանդիսանում է այդ կոալիցիայի Աֆրիկյան ֆոկուս խմբի համանախագահը:

1990-ականների վերջերից Մարոկկոն անցկացնում է «Աֆրիկյան առյուծ» հակաահաբեկչական զորավարժությունը, որին մասնկցում են ամերիկյան եւ մարոկկյան զորքերը, ինչպես նաեւ Աֆրիկայի եւ ՆԱՏՕ-ի ավելի քան քսան երկրների ներկայացուցիչներ: 2008 թ-ից ի վեր ԱՄՆ-ի Աֆրիկյան հրամանատարության ղեկավարությամբ «Աֆրիկյան առյուծը» դարձել է մայրցամաքի ամենամեծ համատեղ զորավարժությունը, որին ամեն տարի մասնակցում են հազարավոր զինծառայողներ: Բացի այդ, 2003 թ-ից Մարոկկոն համագործակցում է «Յուտայի ազգային գվարդիայի հետ վերապատրաստման ոլորտում՝ ԱՄՆ ազգային գվարդիայի պետությունների հետ գործըներության ծրագրի շրջանակներում, որն ապահովում է մասնագիտացված ուսուցում եւ փորձի փոխանակում Մարոկկոյի զինված ուժերի հետ»:

Ամերիկացիների կողմից պատրաստված մարոկկացի ուժայինները պարբերաբար ուսումնական սեմինարներ են անցկացնում Սահելի երկրների գործընկերների հետ։  Այսպես, սեպտեմբերի 5-23-ը Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբատում ահաբեկչության դեմ պայքարի եւ կադրերի պատրաստման ուսումնական կենտրոնում վերապատրաստվել են ոստիկաններ եւ զինվորականներ Բենինից, Բուրկինա Ֆասոյից, Չադից, Մալիից, Նիգերիայից եւ Սենեգալից:Հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՄՆ տիեզերական ուժերի կազմակերպչական փոխգործակցության եւ առաջնորության հմտությունների զարգացման գծով ավագ տնօրեն Ջեյսոն Վոմակը՝ կոչ անելով համաժողովի մասնակիցներին բարձրացնել ահաբեկիչների դեմ պայքարում իրենց գործողւթյունների արդյունավետությունը, ինչը ներկա իրականության մեջ, ինչպես երեւում է նրա ելույթից, չի նկատվում:

Չսահմանափակվելով Աֆրիկյան ուժայինների դասընթացների կազմակերպմամբ՝ ԱՄՆ-ն Աֆրիկայում ռազմական կենսալաբորատորիաների ցանց է հիմնում։ «Որպես առողջապահության ոլորտում տարածաշրջնային անվտանգության ապահովման էական խթան՝ Զամբիա են ժամանում կենսաբանական սպառնալիքների հայտնաբերման երեք ժամանակակից շարժական լաբորատորիաներ, որոնք պատրաստ կլինեն արդիականացնել վարակիչ հիվանդությունների բռնկումների արձագանքման միջոցները Հարավային Աֆրիկայի ինը երկրներում՝ Զամբիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Անգոլայում, Նամիբիայում, Բոտսվանում, Զիմբաբվեում, Մոզամբիկում, Մալավիում եւ Տանզանիայում», – ասվում է AFRICOM կայքում:

2025 թ-ի օգոստոսի 4-ից 6-ը սպառնալիքի նվազեցման Պենտագոնի գործակալությունը (Defense Threat Reduction Agency, DTRA) Ռաբատում (Մարոկկո) անցկացրել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու տարածաշրջանային սեմինար (AFRICA SHIELD 2025)։ «Այս սեմինարը հավաքեց շուրջ 100 մասնակիցների ամբողջ աֆրիկյան մայրցամաքից, որոնք ներկայացնում էին իրավապահ մարմինները, ռազմական եւ քաղաքական կազմակերպւթյունները»:

Այսպիսով, քողարկվելով լավ մտադրություններով, Թրամփի վարչակազմը սկսեց լայն ընդլայնում Աֆրիկայում՝ նպատակ ունենալով դուրս մղել աշխարհաքաղաքական մրցակիցներին՝ ի դեմս Ռուսաստանի եւ Չինաստանի, համեստորեն լռելով, որ ամերիկացիների բարի մտադրությունները անխուսափելիորեն տանում են դեպի նեոգաղութատիրական դժոխք:

 

Վլադիմիր Պրոխվատիլով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի