|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Արսենի կալանավորումը բոլորիս համար էլ սպասելի էր, ամենաակտիվ, ամենադուզը խոսող հերոսի հարազատներից մեկն է եղել»,- Գլխավոր դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը: Նա ընդգծեց, որ սեփական կարծիք արտահայտելու համար մարդկանց ձերբակալում են:
«Ես այս պահին իմ կարծիքն եմ հայտնում, հիմա չեմ իմանում այդ կարծիքը կալանավորման ենթակա՞ է, թե՞ ենթակա չէ: Գալու է մի ժամանակ, որ ասելու են՝ սխալ եք դաստիարակել ձեր տղաներին, որ գնացել են հանուն հայրենիքի զոհվել: Իշխանությունների համար բոլորը մեղավոր են բացի իրենցից, բացի գերագույն գլխավոր հրամանատարից»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ զոհվածների և անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Դատախազության դիմաց՝ հաջակցություն կալանավորված Արսեն Ղուկասյանի։