Փոխարժեքներ
10 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.55 |
EUR | ⚊ | € 444.45 |
RUB | ⚊ | ₽ 4.6944 |
GBP | ⚊ | £ 511.24 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը ահազանգում է.
«Աշխարհազորային սահմանապահների աշխատավարձը 60 հազար դրամով կրճատելուց հետո տասնյակ աշխարհազորայիններ լքել են զինծառայությունը:
Մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանի սահմանը պաշտպանող, ամսվա մեջ 14 օր մարտական հերթապահություն իրականացնող աշխարհազորայինների աշխատավարձը 180 հազար դրամից դարձրին 120 հազար դրամ։
Այդ պատճառով Տավուշի սահմանագոտին պաշտպանող տասնյակ աշխարհազորայիններ դադարեցրին սահմանագոտու պաշտպանության գործը, դուրս եկան ծառայությունից։
Սահմանագոտին պաշտպանողների թիվը չի հերիքում, ուստի սահմանը միասին պաշտպանում են 3 կատեգորիայի ծառայողներ։
Աշխարհազորայինները հայտնեցին, որ մարտական հենակետում միասին ծառայում են աշխարհազորայիններ, պայմանագրային զինծառայողներ և ՊՆ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերով զինծառայողներ։
Այդ պայմաններում առավել քան տարօրինակ է պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը երկու տարուց մեկուկես տարի դարձնելու իշխանության որոշումը»։