|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Համագործակցության պետությունների ղեկավարների որոշմամբ այդ պաշտոնում է նշանակվել հերթական եռամյա ժամկետով։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
«Նեղ ձևաչափով նիստում ԱՊՀ ղեկավարների խորհրդի որոշմամբ հերթական եռամյա ժամկետով Համագործակցության գլխավոր քարտուղար է նշանակվել ձեր խոնարհ ծառան», - ասել է Լեբեդևը Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստում։
Լեբեդևը շնորհակալություն է հայտնել պետությունների ղեկավարներին բարձր վստահության համար և հայտարարել, որ այսուհետ էլ կաշխատի ԱՊՀ երկրների և ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության հարաբերությունների պահպանման և ամրապնդման համար։