|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ Սենատը 7-րդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու մասին դեմոկրատների և հանրապետականների օրինագծերը՝ չկարողանալով վերջ դնել «շաթդաունին»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով C-Span հեռուստաալիքին։
Քվեարկության արդյունքների համաձայն՝ դեմոկրատների օրինագիծը չի անցել՝ ստանալով 47 կողմ, 50 դեմ ձայն: Հանրապետական նախաձեռնության քվեարկությունը դեռ շարունակվում է, բայց այն արդեն չի կարողանա ստանալ անհրաժեշտ 60 ձայնը։
Սենատում ձախողված քվեարկությունների ֆոնին ԱՄՆ-ում «շաթդաունը» շարունակվում է, միլիոնավոր դաշնային ծառայողներ մնում են առանց աշխատավարձի: Տնտեսագետները նախազգուշացնում են, որ եթե կառավարության աշխատանքի արգելափակումը ձգձգվի, դա կարող է հարվածել շուկաներին և խաթարել ամերիկյան տնտեսության նկատմամբ վստահությունը:
Reuters-ի տվյալներով՝ սա վերջին 45 տարվա ընթացքում արդեն 7-րդ դեպքն է, երբ ԱՄՆ-ն բախվում է դաշնային գերատեսչությունների աշխատանքի դադարեցման հետ՝ Կոնգրեսում քաղաքական տարաձայնությունների պատճառով։
Փակուղու գլխավոր պատճառը դեմոկրատների և հանրապետականների միջև տարաձայնություններն են բյուջետային ծախսերի, այդ թվում՝ Ուկրաինային հատկացվող օգնության ֆինանսավորման և միգրացիոն քաղաքականության հարցերում: