կարևոր
976 դիտում, 5 ժամ առաջ - 2025-10-09 18:46
Աշխարհ

ՌԴ–ն զգում է Իրանի տրամադրվածությունը միջուկային ծրագրի խնդրի լուծման հարցում. Պուտին

ՌԴ–ն զգում է Իրանի տրամադրվածությունը միջուկային ծրագրի խնդրի լուծման հարցում. Պուտին

Ռուսաստանը զգում է Իրանի տրամադրվածությունը միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի ընդունելի հանգուցալուծումներ գտնելու հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք սերտ կապի մեջ ենք իրանցի գործընկերների հետ և զգում ենք նրանց տրամադրվածությունը փոխադարձ ընդունելի հանգուցալուծումներ գտնելու և ատոմային Էներգիայի միջազգային գործակալության հետ կառուցողական համագործակցությունը վերականգնելու հարցում»,-ասել է ՌԴ նախագահը «Կենտրոնական Ասիա - Ռուսաստան» գագաթնաժողովի ժամանակ:

 

Նա հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ մանրամասն քննարկել է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը: Դեռ որոշ տեխնիկական հարցեր կան, բայց դրանք բոլորը ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելիս աշխատելու են տարածաշրջանային այս շատ բարդ խնդրի շուրջ վերջնական կարգավորման հասնելու օգտին։

Պուտինի խոսքով՝ Իսրայելը հայտնել է, որ շահագրգռված չէ Իրանի հետ առճակատման հարցում և տրամադրված է կարգավորման:

«Մենք շարունակում ենք վստահելի շփումները Իսրայելի հետ և ազդանշաններ ենք ստանում Իսրայելի ղեկավարությունից, որոնք խնդրում են դրանք փոխանցել մեր իրանցի ընկերներին, որ Իսրայելը տրամադրված է հետագա կարգավորման և շահագրգռված չէ ցանկացած տեսակի առճակատման հարցում»,-ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինը պետական այցով Տաջիկստանում է։ Նա Դուշանբե է ժամանել հոկտեմբերի 8-ին։