|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) սկսել է զորքերն աստիճանաբար հետ քաշել Գազայի հատվածից դեպի համաձայնեցված սահմաններ՝ ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Ըստ հրապարակման՝ ուժերի մի մասն ամբողջությամբ դուրս է բերվել Գազայից, մյուսները մնում են նոր սահմանների երկայնքով գտնվող դիրքերում։
Ըստ համաձայնագրի պայմանների` ԻՊԲ-ն պետք է զորքերը հետ քաշի մինչև հոկտեմբերի 10-ի օրվա վերջը, այսինքն՝ Իսրայելի նախարարների կաբինետի կողմից ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված համաձայնագրին հավանություն տալուց հետո 24 ժամվա ընթացքում։
ԻՊԲ-ն կպահպանի վերահսկողությունը պաղեստինյան անկլավի 53%-ի նկատմամբ, առավելապես քաղաքային գոտիների սահմաններից դուրս, նշում է The Times of Israel-ը։
Լույս հոկտեմբերի 10-ի գիշերը Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածում հրադադարի և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատ արձակելու համաձայնագրին։
Փաստաթղթի համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է հեռանա Գազայի հատվածի տարածքում գտնվող նոր սահմաններ, որից հետո ՀԱՄԱՍ-ը 72 ժամ կունենա պատանդներին ազատ արձակելու համար։
Ակնկալվում է, որ Իսրայելն ազատ կարձակի գրեթե 2000 պաղեստինցի բանտարկյալի՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով պատանդ վերցրված 48 հոգու դիմաց։
Պատանդների ազատ արձակումը պաղեստինցի բանտարկյալների դիմաց և իսրայելական զորքերի մասնակի դուրսբերումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ խաղաղության պլանի առաջին փուլն է։