Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ անգիտակից վիճակում «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը:
Ինչպես ԵՐԿԻՐ-ին հայտնեց կենտրոնի հերթապահ սրտաբան Նելլի Հովհաննիսյանը, կինը կարդիոգեն շոկ է ունեցել` սրտի կծկվողականությունը թույլ է եղել, արյան ճնշումը`ցածր, վերջույթները սառն են եղել:
Երեկոյան բժշկական համապատասխան միջոցառումներ կատարելուց հետո Անահիտ Բայանդուրը տեղափոխվել է վերակենդանացման բաժին: Առավոտյան ժամը 8:20 րոպեին սրտի կանգ և ճնշման անկում է եղել: Մեկ ժամ անց ` մահացել է:
Անահիտ Բայանդուրը ծնվել է 1940թ. փետրվարի 15-ին, Երևանում: ԽՍՀՄ գրողների միության անդամ է 1970-ից։
1962-ին ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի թարգմանչական բաժինը։ 1967-ին, Հրանտ Մաթևոսյանի պատմվածքների թարգմանության համար արժանացել է «Դրուժբա նարոդով» ամսագրի տարվա լավագույն թարգմանության համար մրցանակին ։
Հիշեցնենք , որ հունվարի 6-ի,երեկոյան ժամը 20.10-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Տերյան 57 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները, հարազատների ներկայությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որի հյուրասենյակում հայտնաբերվել էին 1940 թ. Անահիտ Բայանդուրին ` անօգնական վիճակում:
Փրկարարները կնոջը հանձնել էին շտապօգնության ծառայության աշխատակիցներին:
Անահիտ Բայանդուրի թարգմանությամբ ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել Դերենիկ Դեմիրճյանի «Պատմվածքների ժողովածունե, (Մոսկվա, 1964, ժողովածուի մեջ մտնող մանրապատումները թարգմանել է Անահիտ Բայանդուրը), Գուրգեն Մահարու «Չարենց-Նամե» (Մոսկվա, 1966, 1967), Գեղամ Սևանի «Բյուրեղյա դղյակ» (Մոսկվա, 1966), Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը» (Մոսկվա, 1967), «Օգոստոս» (Մոսկվա, 1973), «Հացը և բառը» (Մոսկվա, 1974), Կամարի Տոնոյանի «Անիծյալ անձրևը»(Մոսկվա, 1976), Զորայր Խալափյանի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (Մոսկվա, 1971), Հրաչյա Քոչարի «Նահապետը» (Մոսկվա, 1974, թարգմանության հեղինակակաից Հակոբ Սալախյան), «Ավանդապատումըե (Երևան, 1979), Աղասի Այվազյանի «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Մոսկվա, 1976), Հրանտ Մաթևոսյանի «Հատընտիրը»(Մոսկվա, 1980), Ստեփան Զորյանի «Պատմվածքները» (Մոսկվա, 1977), Հովհաննես Թումանյանի նամականին, պատմվածքներն ու հեքիաթները (Երևան, 1969)։