Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
23 պատվաստված քաղաքացիների մահ է արձանագրվել․ նրանք քովիդով վարակված են եղել, հիվանդությունը ծանր են տարել․ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նրանց միջին տարիքը 75-ից բարձր է։ Բոլորի մոտ գրանցված են եղել քրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, սրտի իշեմիկ հիվանդություններ, լյարդի ցիրոզ, հիպերտենզիա, զարկերակային գերճնշում։ Նման հիվանդություններ ունեցող քաղաքացիներն առավել ծանր են տանում Covid-19-ը և ավելի մեծ է վատ ավարտի ռիսկը»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ պատվաստումները տասնյակ անգամներով իջեցնում են հիվանդությունը ծանր տանելու ռիսկը։