|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Թատերագետ Լևոն Մութաֆյանը, դատաբժշկական փորձաքննության արդյունքներով, մահացել է սրտի կաթվածից: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց նրա դուստրը` Անահիտ Մութաֆյանը:
Անահիտը նշեց նաև, որ իրականությանն ամենևին էլ չեն համապատասխանում որոշ լրատվամիջոցներում տարածվող լուրերը, թե հայրը հյուրանոցում մենակ չի եղել: «Նա մենակ է եղել, մահացել է սրտի կաթվածից: Հասկանո՞ւմ եք, որ յուրաքանչյուր` ոչ հավաստի լուր այս պահին ավելի է մեզ ցավ պատճառում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Մութաֆյանի դին հայտնաբերվել էր «Աստորիա» հյուրանոցի լոգարանում: Yerkir.am-ի հետ զրույցում հյուրանոցի տնօրեն Երվանդ Խանավդալյանը հայտնել էր, որ Մութաֆյանն իրենց մոտ էր եկել` լողանալու: