կարևոր
3199 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-03 12:58
Հասարակություն

Հայկական կողմին փոխանցված հայ գերիների մարմինների փորձաքննություններն ընթացքի մեջ են․ Անահիտ Ավանեսյան

Հայկական կողմին փոխանցված հայ գերիների մարմինների փորձաքննություններն ընթացքի մեջ են․ Անահիտ Ավանեսյան

Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10 հայ գերու մարմնի փորձաքննությունն ընթացքի մեջ է, երբ ավարտվի՝ կտեղեկացնեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին արտերկիր տեղափոխելու կարիք չկա, բայց եթե ունենանք դեպքեր, որ կրկնակի փորձաքննելու արդյունքում պատասխան չունենանք, միանշանակ կդիմենք նաև մեր օտարերկրյա գործընկերների օգնությանը», - ասաց նախարարը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Ադրբեջանը 10 հայ զինծառայողի մարմին էր հանձնել հայկական կողմին: