կարևոր
4558 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-12 09:50
Իրավական

Մենք կալանավայրում ավելի ազատ ենք, քան Նիկոլը փշալարված ԱԺ-ում եւ ոստիկանական պատի ետեւում․ Անահիտ Մութաֆյան

Մենք կալանավայրում ավելի ազատ ենք, քան Նիկոլը փշալարված ԱԺ-ում եւ ոստիկանական պատի ետեւում․ Անահիտ Մութաֆյան

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը գրում է․

«Նիկոլի դատարանների ապօրինությունները կանգ չեն առնում, նրանք կոնկրետ ուղորդված փորձում են կոտրել ընդդիմադիրներին, որոնցից միակը, ով այսօր դեռեւս ապօրինի կալանքի տակ է, ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանն է։ Ինչպես հայտնում է Գերասիմի փաստաբանը, այսօր ստացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշումը, համաձայն որի Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշման դեմ ներկայացված իրենց բողոքի վերաբերյալ վարույթն իրականացվելու է գրավոր ընթացակարգով, դատական ակտը կայացվելու է նոյեմբերի 17-ին։

Խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ դատավոր Հովհաննիսյանը մերժել է բողոքի քննարկումը բանավոր ընթացակարգով անցակցնելու իրենց միջնորդությունը՝ այդ կերպ զրկելով Գերասիմ Վարդանյանին հրապարակային դատական նիստի ընթացքում իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից։

Այնուամենայնիվ հուսով եմ, որ դատավոր Հովհաննիսյանը կունենա բավականաչափ վճռականություն եւ ազատ կարձակի արդեն 6 ամիս ապօրինի կալանավորված Գերասիմ Վարդանյանին։ Գերասիմի ու մեր տեսակին կոտրելն անհնար է, որքան էլ նոր տերեր գտած դատավորները փորձեն պահել կալանավայրերում։ Մենք կալանավայրում ավելի ազատ ենք, քան Նիկոլը փշալարված ԱԺ-ում եւ ոստիկանական պատի ետեւում։ Գերասիմն ու մենք գնալու ենք մինչեւ վերջ...  Աստծով, ոգով, մինչեւ վերջ... Նիկոլը ծնկելու է...»։