կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-30 01:30
Հասարակություն

Պարզվում է` խիղճը դեռ Հայաստանից չի մեկնել

Պարզվում է` խիղճը դեռ Հայաստանից չի մեկնել

-Աղջիկս, մի քիչ չե՞ս օգնի:

 

-Մայրիկ ջան, կներեք իհարկե, բայց կուզեի իմանալ` տուն, ընտանիք ունեք (գումարը տալուց հետո բնականաբար):

 

-Դու քաղմասից չես, չէ՞, բալես:

 

-Վա՜յ: Բայց քաղմասն անհանգստացնո՞ւմ է ձեզ:

 

-Չէ, ուղղակի մեկ-մեկ գալիս, ասում են, որ այստեղ չի կարելի նստել, գնա ուրիշ տեղ (հրապարակի մոտակայքում): Այն, ինչ ունեմ, դժվար է տուն անվանել. Մասիվի շենքերից մեկի նկուղում եմ տեղավորվել արդեն քանի տարի է: Մի աղջիկ ունեմ: Մարդս հարբեցող էր, տուն-տեղ ծախեց ու խմեց, իսկ որ խոսում էի` ծեծում էր: Բաժանվեցի: Խանութում հավաքարար էի աշխատում, հիմա աչքերս լավ չեն տեսնում, դրա համար էլ մուրում եմ: Աղջիկս ուսանող է (մեծ տարիքում ու շատ դժվարությամբ երեխա ունեցա), գիշերն աշխատում է սուպերմարկետում, բայց, մեկ է, չենք հասցնում: Չեմ ուզում ուսումը թողնի. թող սովորի, որ իմ օրը չընկնի,-արցունքն աչքերին պատմեց մուրող կինը, ով ներկայանալ չցանկացավ:

 

Ամանորն անցկացնելու է ինչպես միշտ` ամենօրյա հացի սեղանի տեսքով. ավելի ճիշտ, կանցկացներ ինչպես միշտ, եթե չլինեին խենթ ու խելառ ուսանողների մի խումբ, ովքեր հենց սկզբից հետաքրքրությունից դրդված` մոտեցան ու լսում էին մեր զրույցը: Վերջիններս այսօր գնալու էին Ամանորը համակուրսեցիներով նշելու. իրենց ամբողջ գումարը /26.000 դրամ/ տվեցին մուրացկանին` որոշելով հավաքվել իրենցից մեկի տանը.«Ինչ կա որ, մենք էլ ժարիտ կարտոֆիլով կբավարարվենք այսօր: Բայց այն, ինչ հիմա զգում ենք, երբեք ու ոչ ոք չի հասկանա»,-ասաց Նանան:

 

Պարզվում է` խիղճը դեռ Հայաստանից չի մեկնել...