|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բոլորը, ովքեր կարգ են խախտել եւ խախտում են, միանշանակ ենթարկվելու են օրենքով պատասխանատվության. այսօր Երեւանի քաղաքապետարանի առջեւ անցկացվող բողոքի հերթական ակցիայի ժամանակ հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հիշեցնենք, որ արդեն մի քանի ակտիվիստներ բերման են ենթարկվել, եւ Օսիպյանի խոսքից պարզ երեւում է, որ նոր բերման ենթարկվողներ են լինելու:
Ի պատասխան Yerkir.am-ի թղթակցի հարցադրման, փոխոստիկանապետը հայտարարեց, որ բերման են ենթարկվելու շատ ակտիվ, աչքի ընկնող ակտիվիստները, ովքեր հրահրում են այս ամենը:
Մեր այն հարցին էլ, թե` Ձեր խիղճը հանգիստ է, Օսիպյանը պատասխանեց, որ իր խիղճը հանգիստ է, որովհետեւ իրենք առաջնորդվում են օրենքով: