|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեմնի հովեկային կյանքից հետո հայաստանյան դիվանագիտական ծառայությունները արտակարգ ռեժիմով, 24- ժամյա հերթապահություններով աշխատում են:
Հետաքրքրվեցինք նախորդ օրը Փաշինյանի մի արտահայտությամբ՝ որ այլ երկրներ չեն հայտարարում վարակվածների իրական տվյալները, դա դիվանագիտական «նոնսենս» չէ՞, ԱԳՆ մամլո խոսնակն ասաց․ «Վարչապետի հետ կապված հարցերով պետք է դիմեք կառավարությանը»:
Դիմեցինք։ Կառավարության աղբյուրը խորհուրդ տվեց «ունկնդրել», այլ երկրների ղեկավարների ելույթները։ «Ասենք՝ պարոն Թրամփը կորոնավիրուսը համարում է «չայնի-ֆլյուոր»` չինական հիվանդություն, Բորիս Ջոնսոնն ընդհանրապես խորհուրդ տվեց, թե գնացեք-պատրաստվեք ձեր հարազատների մահվանը, այնպես որ, մեզ մոտ կազուսներ մի որոնեք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։