Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Ագրարային համալսարանի գիտական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Դանիել Պետրոսյանն, անդրադառնալով իր և ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի հանդիպմանը, ֆեյսբուքում գրել է.
«Պարոն Զաքոյան, մեր հանդիպման ժամանակ քեզ պատառոտելով փորձում էիր ինձ համոզել, որ ագրարային համալսարանի մասնաշենքը ֆրանսիական համալսարանին հանձնելու մասին խոսակցություն չի եղել։
Պարզվում է դու հանձնարություն ես ստացել գրադարանը, գրապահոցը, ընթերցասրահները ազատելու վերաբերյալ, ընդ որում հին թանկարժեք գրքերը կամ Մատենադարանին, կամ ազգային գրադարանին հանձնելու վերաբերյալ, իսկ մնացածը պարզապես դուրս գրելու, քանի որ դրանք որևէ տեղ տեղավորելու հնարավորություն չկա։
Պարոն Զաքոյան, Դուք Ձեր կյանքում գոնե մեկ գիրք կարդացել ե՞ք, չեմ հարցնում գրելու մասին։ Ինչպե՞ս և ինչու՞ եք ոչնչացնում տարիներով ստեղծածը։
Պարոն Զաքոյան, եթե չեք կարող ընդդիմանալ, չհանձնել, հեռացեք աթոռը հավերժական չէ, Ձեր խիղճը մի վաճառեք, մնացեք մարդ,ամեն ինչ անցողիկ է»։