Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ղարաբաղի վերք» ֆիլմի մասին այսօր լրագրողների հետ խոսեց լրագրող, ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալևան: Նա հայտնեց, որե ինքն անցյալ տարվա վերջում սկսել է մի կարեւոր գործուղում` տարբեր երկրներում Ղարաբաղյան հարցը բարձրացնելու նպատակով:
«Նոյեմբերի 29-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանի հետ Ֆրանսիայի խորհրդարանում ներկարացրեցինք «Будет ли утро над Карабахом?» ֆիլմը, որն ամբողջությամբ պատկերում է ռմբակոծված Ղարաբաղը»,- պարզաբանեց Պասկալեւան:
Նա պատմեց, որ այդ հանդիպման ժամանակ ինքն ակնհայտ կռիվ է մղել ֆրանսիացի նախարար Նատալի Գուլենի հետ, ով, բանախոսի խոսքերով, ակնհայտ տանել չի կարողացել Հայաստանի եւ Ղարաբաղի հետ կապված ցանկացած բան: Պատճառը, ինչպես նշեց Ցվետանա Պասկալեւան, այն է եղել, որ, նախարարի կարծիքով, այս ֆիլմը վերաբերում է ցանկացածհակամարտության` լինի դա Ղարաբաղը, Եգիպտոսը, թե` Հարավսլավիան:
Բանախոսը ներկայացրեց նաեւ իր պատասխանը ֆրանսիացի նախարարներին եւ նշեց. «Իմ պատասխանը հետեւյալն էր` անցած տարվա ընթացքում կորցրինք 292 լրագրող, որոնք իրենց կյանքի գնով տարբեր թեժ կետերից կադրեր էին բերում: Իսկ ինչ ե՞ք անում դուք այդ իրականության հետ, եւ ինչո՞ւ կոնֆլիկտները լուծում չեն ստանում: Նրանց խնդրեցի մի քիչ մարդ լինել, քանի որ կարծում եմ` Ադրբեջանի նավթն ու խավիարը չեն կարող գնել մարդու խիղճը»:
Պասկալեւան հայտնեց նաեւ, որ, ֆիլմերի ցուցադրության հետ կապված, կոնֆլիկտներ ու խնդիրներ են եղել նաեւ Պրահայում: Չեխիայի խորհրդարանում խնդիրներ են ծագել ադրբեջանցի 4 ուսանողների հետ, ովքեր ամեն ինչ փորձել են անել` հանդիպումը տապալելու համար, սակայն դա նրանց չի հաջողվել: