Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս խառը ժամանակներում, երբ դարձյալ օրակարգում «երկխոսե՞լ, թե՞ չերկխոսել` սա է խնդիրը» շեքսպիրիադան է, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը մենակ է մնացել իր կարծիքի հետ: Գրիգորիչը, եթե հիշում եք, իր կուսակցությունից մեկուսի հայտարարել էր, որ ինքը ՀԱԿ-ի հետ երկխոսելու չունի: Նա այսօր ապացուցեց, որ ինքը, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, եւ վերջինիս կողմից օպորտունիստ հռչակված ամբողջ ՀՀԿ-ի, օպորտունիստ չէ, եւ իր կարծիքը երբեք չի փոխում, չնայած, որ ճիշտ է համարում ՀՀԿ-ի` 1995-ին ռուսական բազաներին դեմ, իսկ 2010-ին` կողմ քվեարկելը:
Ինչևէ, ի տարբերություն մնացած ՀՀԿ-ի, որն այսօր կանգնած է օպերայի տարածքի զուգարանները բացել-չբացելու դիլեմայի առաջ, Գալուստ Սահակյանը, որ երկխոսության նախորդ փուլում այդպես էլ որևէ ներդրում չունեցավ, ուղղակի սպանիչ ծաղրի է ենթարկել ՀԱԿ-ին էլ, նրանց դեսը ղրկողին էլ: «Մենք իրենց համար զուգարաններ չունենք: Թող իրենց հանրահավաքի մասնակիցներին գարշոկներ բաժանեն»,- 7or.am-ի թղթակցին ասել է խիղճը մաքուր Գրիգորիչը: