կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-15 09:27
Քաղաքական

Խիղճը մաքո՜ւր-մաքուր...

Խիղճը մաքո՜ւր-մաքուր...

«Հրապարակ»-ը զրուցել է ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի հետ:

 

- Պարոն Սարգսյան, Տիգրան Առաքելյանի ազատազրկումն ասոցացվում էր Ձեր անձի հետ, նա արդեն ազատության մեջ է: Ուրա՞խ եք:

- Ախր, ես ի՞նչ կապ ունեմ այդ միջադեպի հետ, դա  քրեորեն պատժելի արարք է եղել, բոլոր ատյաններով անցել է, մտել դատարան, մարդը դատվել է:  Կարո՞ղ եք նշել իմ կապն էդ դեպքի հետ, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ, մեկնումեկն ի վերջո գրելու ու վերլուծելո՞ւ է, որ ես կապ չունեմ այդ միջադեպի հետ:

 

- Գլխավոր կապն այն էր, որ Դուք ոստիկանապետն էիք, եւ Ձեզնից կախված էր այդ գործի ընթացքը:

- Հետո ինչ, որ ես ոստիկանապետն էի, ես ի՞նչ կապ ունեմ հարուցված քրեական գործի ընթացքի հետ: Բայց եթե իմ փոխարեն ուրիշ ոստիկանապետ լիներ, կարո՞ղ է ուրիշ բան ստացվեր: Ես նրան ոչ ճանաչել եմ, ոչ տեսել, հետը կյանքում գործ ունեցե՞լ եմ, որ վրեժխնդիր լինեմ: 

 

- Այնուամենայնիվ, ուրա՞խ եք, որ արդարացվեց ու ազատ արձակվեց:

 - Ցանկացած ազատ արձակվողի համար ուրախ եմ, ո՞նց կարող եմ դրա համար տխրել, իմ խիղճը մաքուր է:

 

- Պարոն Սարգսյան, օրերս ազատության մեջ հայտնվեց  նաեւ Ձեր նախկին ենթակա, ՃՈ պետ Մարգար Օհանյանը: Զանգե՞լ եք, զրուցե՞լ եք հետը:

 - Ի՞նչ խոսեմ, ինչի՞ մասին, ես խոսելու առանձնապես թեմա չեմ տեսնում, ինչի՞ մասին քննարկենք: Առիթ լինի՝ կխոսենք:

 

Շարունակությունը կարդացեք ՛՛Հրապարակ՛՛-ի այսօրվա համարում: