կարևոր
1165 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-31 14:14
Առանց Կատեգորիա

Արեւմուտքը «այրում է կամուրջները» Վրաստանի հետ

Արեւմուտքը «այրում է կամուրջները» Վրաստանի հետ
Թրամփը շնորհավորել է Կավելաշվիլիին եւ վրաց ժողովրդին երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Վրաստանը Անկախության օրը նշում է մայիսի 26-ին, երբ Վրաստանի Ազգային խորհուրդը 1918 թ-ի այս օրը հայտարարեց Անդրկովկասյան սեյմի փլուզման մասին եւ հռչակեց Վրաստանի անկախությունը: Այս առիթով Վրաստանը, ինչպես եւ Անդրկովկասի մյուս երկրները, ստանում են շնորհավորական ղոջույններ, որոնք մի կողմից ծիսական հատկանիշներ են կատարում, նյուս կողմից՝ որոշակի քաղաքական «ազդակներ» են պարունակում։ Այս իմաստով Թրամփի ողջույնը Վրաստանին սովորական շարքից դուրս չի գալիս։

Բանն այն է, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թրամփին եւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ուղղված բաց նամակում առաջարկել էր «սկսել հարաբերությունների վերաբեռնման գործընթացը» Վրաստանի նկատմամբ Ջո Բայդենի վարչակազմի վարած քաղաքականությունից հետո։ Վաշինգտոնը ոչ մի կերպ չի արձագանքել այդ ակցիային։ Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը հայտարարել է Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին 2024 թ-ի մայիսի 30-ից՝ երկրում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի պատճառով, որը պարտավորեցնում է արտերկրից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմկերպություններին եւ լրատվամիջոցներին գրանցվել հատուկ գրանցամատյանում եւ լրացնել հայտարարագիր։ Այդ պատճառով Թբիլիսիում հատուկ ուշադրությամբ են ընթերցել Թրամփի շնորհավորական ուղերձի տեքստը։ Այն շատ հակիրճ էր. «ապագայի համար ակնկալում եմ մեր երկրների միջեւ տնտեսական կապերի խորացում՝ արդար առեւտրի աջակցության եւ երկկողմ համագործակցության արեալի ընդլայնման միջոցո»: Անցյալ տարի Վրաստանին տոնի կապակցությամբ շնորհավորել էր Բայդենը, բայց այլ ձեւակերպմամբ. «Երբ դուք՝ Վրաստանի առաջնորդներ եւ քաղաքացիներ, մտածում եք երկրի անկախության եւ եվրաատլանտյան ձգտումների ուժեղացման ճանապարհին առաջ շարժվելու մասին, հիշեք՝ ԱՄՆ-ն ձեր կողքին է։ Մենք նաեւ ընդունում ենք դրսից եկող մարտահրավերների կարեւորությունը, որոնք Վրաստանն ունի»։

Ակներեւ է՝ Թրամփի շնորհավորանքի տեքստից հանվել են այն թեզերը, թե «ԱՄՆ-ը Վրաստանի կողքին է եւ «դրսից եկող մարտահրավերներին» ասին։ Բայց դա միայն դա չէ: Մայիսի 11-ին ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության վարչությունը (DIA) Թրամփին է ներկայացրել այսպես կոչված «վրացական զեկույցը», որում ասվում է․ «Ռուսաստանը գործնականում հասել է Վրաստանի վերադարձին իր ազդեցության ոլորտ», եւ որ «Վրացական երազանք» կուսացկության գլխավորած կառավարությունը պայմաններ է ստեղծել, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին ամրապնդել իր ազդեցությունը երկրում, հատկապես անցյալ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո»: «Վրացական երազանքն» արդարացիորեն վրդովվեց, քանի որ նա իր կառավարությունը ռուսամետ չի համարում, եւ դրանում տեսավ «ԱՄՆ որոշ ուժերի ձգտումը հարաբերություններ ունենալ ոչ թե անկախ երկրի իշխանությունների, այլ ընդդիմության խամաճիկների հետ»։ Այդ կապակցությամբ իշխող կուսակցությունից պատգամավոր Իրակլի Կադագիշվիլին հայտարարել է․ «եթե ԱՄՆ-ն տեսնում է, որ Ռուսաստանը մեծացնում է իր ազդեցությունը Վրաստանում, ապա պետք է կարգավորի հարաբերությունները «Վրացական երազանքի» հետ, որը խոսում է «ռազմավարական համագործակցությունը մաքուր էջից վերսկսելու» անհրաժեշտության մասին, բայց սպառնում է նոր պատժամիջոցներով» «օտարերկրյա գորակալների» մասին օրենքի ընդունման համար պատասխանատու վրացի քաղաքական գործիչների եւ նրանց ընտանիքների անդամների դեմ»:

Ինչ վերաբերում Է Եվրոպային, ապա Մակրոնը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խախտել են «արձանագրությունն ու վարվելակարգը»՝ համատեղ հայտարաւթյուն հրապարակելով Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ, որում նրանք դատապարտել են «վրացական իշխանությունների բոլոր գործողությոնները, որոնք հանգեցնում են ժողովրդավարությունից նահանջի եւ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների եւ կառավարության քննադատների վրա հարձակումների»: Կոբախիձեի կարծիքով՝ «դա ցույց է տալիս Բրյուսելի անկարողությունը գործել օբյեկտիվ շահերին համապատասխան, նույնիսկ սեփական շահերին համապատասխան»: Հիշեցնենք՝ Վրաստանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ է ստացել 2023ի դեկտեմբերին։ Հետո այս գործընթացը արգելափակվել. վրացի քաղաքագետ Իրակլի Գոգավան գտնում է, որ այժմ Արեւմուտքն «այրում է կամուրջները» Վրաստանի հետ՝ տարածաշրջանում իր ջանքերը կենտրոնացնելով դեպի Հայաստան, լեգիտիմացնելով նրա ԵՄ անդամակցության գործընթացը», ինչը, նրա խոսքով, «խաթարում է «Հարավկովկասյան եռյակի» հայեցակարգի իրականացման հնարավորությունները:

Եվ ոչ միայն դա: Թուրքական Star պարբերականը տարածաշրջանում երկու աշխարհատնտեսական նախագծերի բախում է կանխատեսում՝ չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» եւ հնդկական՝ Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի տարածքով՝ դեպի Սեւ ծով ելք ունենալով: Հնդկաստանը ակտիվացրել է Հայաստանի հետ դիվանագիտական եւ պաշտպանական կապերը՝ Չինաստանի հետ Վրաստանի սերտ հարաբերությունների խորապատկերին: Հնդիկ քաղաքական վերլուծաբան Մուհամմադ Փերվեզ Բիլգամին դա բացատրում է մի կողմից Հնդկաստանի եւ յմուս կողմից Պակիստանի միջեւ աշխարհաքաղաքական մրցակցության դրսեւորմամբ՝ հաշվի առնելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը լիովին աջակցում են Իսլամաբադին: Այսպես հնդկական արտաքին քաղաքականությունը փորձում է զսպել Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միությունը։ Մյուս կողմից՝ փորձագետները նույնիսկ խոսել են Անդրկովկասում այսպես կոչված «փոքր Անտանտի» ստեղծման հնարավորության մասին, որի մեջ կարող են մտնել Հնդկաստանի եւ Հայաստանի հետ միասին Ֆրանսիան եւ Հունաստանը։ Այնպես որ Վրաստանը շարունակում է մնալ տարածաշրջանային աշխարհաքաղաքական թատերաբեմում եւ ստիպված է լինելու վաղ թե ուշ ռազմավարական ընտրություն կատարել։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի