Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի բացառում, որ մինչեւ ընտրություններ կլինեն նոր պաշտոնանկություններ, թեեւ պաշտոնանկությունների շրջանն այս փուլում համարվում է փակված: Նրա խոսքով` սա ավելի շատ նման էր սանիտարական հատման. Հանրապետական կուսակցությունն ընտրություններից առաջ պարզապես ամրապնդում է իր դիրքերը:
Որ սանիտարական հատումները կշարունակվեն, համամիտ է նաեւ PR մասնագետ Արմեն Մարտիրոսյանը: Նրա որակմամբ` այս փուլում դեռեւս օգտագործված է միայն ալյուր եւ ձու, բայց այդ երկու բաղադրիչներից տարբեր ուտեստներ կարելի է ստանալ: «Ստարտը տրված է, բայց թե ում օգտին այն կլինի, դեռեւս պարզ չէ»,- ասաց փորձագետը:
Կարեն Քոչարյանը կասկած չունի, որ սա խաղաքարտ էր` ուղղված ԲՀԿ-ին: Նրա խոսքով` եկել է կամուրջները բացելու ժամանակը. «ՀՀԿ-ն հստակեցման խնդիր է դնում, որպեսզի քանդվեն բոլոր կամուրջները, չլինի որեւէ կամուրջ: Այսինքն` ՀԱԿ-ի տերմինաբանությամբ ասած` եկել է ջրբաժանի ժամանակը, եւ քաղաքական գործիչները, անհատներն ու ուժերը պետք է հստակ ասեն, թե որտեղ են իրենք գտնվում»:
Փորձագետի խոսքով` իր համար անհասկանալի է Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունն այն մասին, թե իրենք մնում են կոալիցիոն հուշագրին հավատարիմ: «Նախագահական ընտրությունները խորհրդարանականի տրամաբանական շարունակությունն են, եւ եթե ԲՀԿ-ն ասում է, որ պաշտպանելու է Սերժ Սարգսյանին, ես չեմ կարողանանում հասկանալ խորհրդարանական ընտրություններին նրանց` առանձին գնալու իմաստը»,- տարակուսեց նա:
Կ. Քոչարյանը չբացառեց նաեւ, որ կլինեն շատ լուրջ ընդհարումներ. «Դրա համար էլ պետք է բոլորն իրենց ուժը ցույց տան` սկսած այս փուլից»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նրա խոսքով`ՀԱԿ-ը հիմա հետ է քաշվել ու սպասում է, թե ով կսխալվի: