|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Բելառուսի և Ուկրաինայի հարաբերություններում «այրված կամուրջների» մասին։ Այսպես է արձագանքել երկրի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ռուսական Ղրիմ գնալու պատրաստակամության մասին խոսքերին:
«Այս հայտարարությամբ Լուկաշենկոն զգալիորեն այրել է Ուկրաինայի հետ հարաբերությունների բոլոր կամուրջները՝ Բելառուսը դարձնելով Ուկրաինայի հանդեպ թշնամական երկիր»,- ասել է նա։
Ավելի վաղ Կիևը պատժամիջոցներ էր սահմանել Բելառուսի դեմ և փակել իր երկինքը բելառուսական ավիաընկերությունների համար։