Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց հանրապետությունում ինքնասպանությունների թվի աճի վրա: Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ ժողովրդագրական լրջագույն խնդիրներ ունեցող մեր երկրում դա արդեն ազգային անվտանգության մարտահրավեր է:
Խաչատրյանը հետաքրքրվեց, թե կառավարությունն ի՞նչ կանխարգելիչ աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, կիսելով պատգամավորի մտահոգությունը, ներկայացրեց վերջին եռամսյակի պաշտոնական վիճակագրությունը: Նա նշեց, որ 2015-ի առաջին եռամսյակում ինքնասպանության և ինքնասպանության փորձերի քանակական աճ է գրանցվել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մասնավորապես` 2015-ի առաջին եռամսյակում գրանցվել է ինքնասպանության 54 դեպք, ինչը 10 դեպքով ավելի է` 2014-ի առաջին եռամսյակի համեմատ: Բացի այդ` այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է ինքնասպանության փորձերի 143 դեպք, ինչը 23-ով ավելի է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Երևույթը չափազանց մտահոգիչ է, անհրաժեշտ են տեղական և արտասահմանյան փորձի բազմաբնույթ ուսումնասիրություններ, պետք է գտնենք ճանապարհներ, որոնք հնարավորություն են տալիս կանխարգելելու»,- ասաց նախարարը:
Իշխան Խաչատրյանն առաջարկեց Երևանի երեք` առավել վտանգավոր՝ Կիևյան, Դավթաշեն, Հաղթանակի կամուրջները ցանցապատել: «Դա կանխարգելիչ միջոց կլինի նաև բնապահպանական առումով»,- ասաց նա և հավելեց, որ հարկավոր է նաև հեռուսաընկերություններում կրճատել այդ ուղղվածությամբ հաղորդումների հեռարձակումը:
Այդ կապակցությամբ նախարարը նշեց, որ ոստիկանական ուժերի կողմից ահռելի աշխատանք է իրականացվում: «Մենք մտածում ենք այդ հարցի շուրջ, ավելի գլոբալ լուծումներ կարելի է առաջ քաշել: Շատ էֆեկտիվ կարող է լինել, օրինակ, սոցիալական գովազդը»,-ասաց նա և օրինակ բերեց միջազգային փորձը. «Օրինակ` Գերմանիայում հեռուստաընկերություններին հրահանգված է զերծ մնալ նման դեպքը շատ լուսաբանելուց, ԱՄՆ-ում թեժ գծերի փորձն է, Բելգիայում՝ հատուկ ինտերնետային կայք կա, որտեղ անձինք առցանց հոգեբանական օգնություն են ստանում»:
Նախարարը շեշտեց, որ կառավարությունն ուշադիր է խնդիրը լուծելու գործում: «Պետք է միջոցառումներ ձեռնարկենք և այս չարիքը մեր երկրում նվազեցնենք»,- եզրափակեց նա: