կարևոր
322 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-29 12:23
Հասարակություն

Դատապարտու՞մ եք անձնական տվյալների ապօրինի հրապարակումը, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում դա կանխելու համար. Արծվիկ Մինասյանը` Արայիկ Հարությունյանին

«Մեր քաղաքական թիմը, մեր կուսակցության գաղափարախոսությունը հետևում է որոշակի արժեքների»,- ԱԺ Պետական-իրավական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ մեջբերում անելով  «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունից ու թվարկելով այդ արժեքները։

Նա նշեց, որ բոլոր միջոցառումները քննարկումները, ռազմավարությունները, քաղաքականությունները հենված են այդ դրույթների վրա. «Մենք էլ տոները կազմակերպելիս մեր արժեքային համակարգով ենք առաջնորդվում»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ  նշված կոնցեպտն իրականում որևէ առնչություն չունի  իրականության հետ, որի անունը դրել են «Իրական Հայաստան»․

«Անգամ այդ արժեքների մեջ, երբ թվարում եք  բանակի, անկախության... Իմ ասածը դա է՝ բա այս ծրագրերում ինչո՞ւ առաջնահերթությունը չեն տրվել դրանց, այլ տրվել են «Մեր ժամանակի հերոսին» կամ «Քաղաքացուն օրվան»։ Օրինակ, անկախությունը կամ բանակն ավելի քիչ կարևո՞ր են, քան այս երկո՞ւսը։ Ուզում եմ հասկանալ չափման մեթոդաբանությունը, ձևը»։