|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Մինչ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցները ժամանում էին ՀՀ Ազգային Ժողովի շենք, ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա էին անցկացնում ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդական և ուսանողական կառույցների անդամներն ու քաղաքական ուժերի, հասարակական միավորումների երիտասարդները։
Բողոքի ակցիա նվիրված էր Հայաստանում քաղաքական բանտարկյալներին և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին։ «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ, Բագրատ և Միքայել Սրբազանների, Սամվել Կարապետյանի, Ալեքսանդր Կոչուբաևի, արդարների գործով մեղադրյալների, Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների լուսանկարներով պաստառներ ունեին մասնակիցներն իրենց ձեռքերում։
«Ցավոք սրտի, այս պիկետները գնալով ավելանում են։ Մենք անընդհատ հայտնվում ենք դատարանների բակերում ու այլ տեղերում, քանի որ իրականացվում են նոր քաղաքական հետապնդումներ, ավելանում է քաղբանտարկյալների թիվը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը։
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցներին ակցիայի մասնակիցները բարձախոսով տեղեկացրեցին, որ Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ավելանում է, օրվա իշխանություններն իրականացնում են ռեպրեսիոն գործողություններ, որոնք որևէ կապ չունեն ժողովրդավարության հետ։
«Հայաստանում այսօր չկա խոսքի ազատություն։ Այստեղ դուք տեսնում եք տասնյակ մարդկանց լուսանկարներ, որոնք Հայաստանի կամ Բաքվի բանտերում են։ Մենք այստեղ ենք ասելու, որ Հայաստանի քաղաքացիները չեն համակերպվելու այս իրավիճակի հետ։ Չեն համակերպվելու Եվրոպական տարբեր կառույցների լռության հետ։ Մենք տեսնում ենք, որ եվրոպական կառույցները գործոն քայլեր չեն ձեռնարկում, որ Հայաստանում վերականգնվի ժողովրդավարությունը»,-հայտարարեց Դանիելյանը։
Շարունակելով խոսքը՝ բողոքի ակցիայի մասնակից ընդդիմադիր գործիչն ասաց, այսօր Հայաստանում մարդիկ ազատազրկվում են իրենց խոսքի, կարծիքի համար։
«Այսօր ուզում ենք արձանագրել, որ Հայաստանում քաղաքական գործիչներն իրենց ընդդիմադիր հայացքների համար հայտնվում են բանտերում։ Եվրոպական արժեքները, որոնց անկյունաքրը լռությունը չէ, այլ գործողություն անելը, տեսնում են, որ դրանք թեմայի շուրջ ոչինչ չեն անում։ ՀՀ քաղաքցիները չեն ընդունում այս ռեպրեիսիները, չեն պլանավորում ապրել այս ռեպրեսիաների ներքո։ Այսօր մենք ուղերձ ունենք, որի անունն է ազատություն»,-ասաց Դանիելյանը, ինչից հետո սկսեցին վանկարկել freedom:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցներին անգլերենով հարցեր ուղղեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը.
«Երկակի ստանդարտները ձեզ համար ավելի՞ կարևոր են, քան խոսքի ազատությունը, արդյոք նեղ քաղաքական շահերն ավելի կարևոր են, քան իրավունքներն ու ազատությունները։ Վերջին յոթ տարիների ընթացքում մենք տեսել ենք հազարավոր ձերբակալվածներ, նրանցից շատերն ազատազրկվում են միայն Նիկոլ Փաշինյանին, նրա իշխանությանը քննադատելու համար, և դուք ոչինչ չեք անում։ Դուք նախընտրում եք Նիկոլ Փաշինյանի ռեժիմը մարդու իրավունքների ու արժեքների փոխարեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։