|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորելու որոշում է կայացվել: Այս պահին իրավապահները սպասում են Համարձումյանի ժամանմանը՝ նրան հենց օդանավակայանից կալանավորելու համար:
Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի դատավճռով՝ Համբարձումյանը դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Համբարձումյանը իշխանափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն է գործադրել:
2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։
Լիա Սարգսյան